Իսրայելը կոտրել է Իրանի ճանապարհային տեսախցիկների համակարգը՝ Խամենեիին լրտեսելու համար․ The Telegraph

Լուրեր

03.03.2026 | 19:01
Ամաչե՛ք․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:50
Միակ ելքը Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալն է․ Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:46
Պարոն Դանիելյան, ի՞նչ երեսով եք Ոսկեպար վերադարձել․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:40
«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումը կարող է տևել 57-81 ամիս
03.03.2026 | 18:34
Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
03.03.2026 | 18:30
Եթե օգոստոսի 8-ը չլիներ, Ադրբեջանը ՀՀ-ի դեմ պատերազմի կգնար՝ օգտվելով Իրանում պատերազմական վիճակից․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:24
Ալիևը հայտարարել է՝ հայերը միշտ պետք է վախենան․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 18:20
15 քաղաքացի է վերադարձել է Օմանից չվերթով // Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ․ ԼՈՒՐԵՐ
03.03.2026 | 18:12
Հայ հրաձիգները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել երևանյան ԵԱ-ում
03.03.2026 | 18:10
Կրեմլը չգիտի՝ երբ տեղի կունենա Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների նոր փուլը
03.03.2026 | 17:55
Ընդդիմադիրներից գումար պահանջեք, ումից լսել եք, որ ձեր գյուղը հանձնվելու է․ Արման Եղոյանը՝ սահմանամերձ բնակիչներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:49
Նրանք ուզում են բանակցել, ես ասացի՝ «շատ ուշ է». Թրամփը՝ Իրանի մասին
03.03.2026 | 17:41
Պարոն Մամիջանյան, էդ մի բեմականացումը թարգեք, Թաթոյանը Ս․ Սարգսյանի կամակատար ՄԻՊ-ն է եղել․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 17:32
Իրանին հարվածների ֆոնին գազի և նավթի գները կտրուկ աճում են
03.03.2026 | 17:25
Ընտրությունները ՔՊ-ն արդեն կեղծում է․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը կոտրել է Թեհրանի գրեթե բոլոր ճանապարհային տեսախցիկների համակարգը՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին լրտեսելու համար։ Իսրայելցի լրտեսները տարիներ են անցկացրել՝ հսկելու այաթոլլահի թիկնապահներին՝ մուտք գործելով Իրանի մայրաքաղաքի ճանապարհային տեսախցիկների ցանց, պնդում են աղբյուրները։ Այս մասին ասվում է The Telegraph-ի անդրադարձում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ իսրայելական կողմը նույնիսկ կոտրել է Խամենեիի նստավայրի առջևի անվտանգության տեսախցիկը, որը ցույց է տալիս, թե որտեղ են անվտանգության աշխատակիցները կայանում իրենց մեքենաները։ Սա լրտեսներին թույլ է տվել իմանալ, թե երբ է Խամենեին տանը լինելու, և խափանել նրա համալիրի շուրջ բջջային հեռախոսակապի աշխատանքը, որպեսզի օգնականները չկարողանան օգնություն կանչել դարանակալման դեպքում։

Պատկերները, որոնք կոդավորված փոխանցվել են Իսրայել, թույլ են տվել հետախուզության պաշտոնյաներին որոշել Իրանի անվտանգության ամենաբարձրաստիճան աշխատակիցների հասցեները, աշխատանքային ժամերը, տեղաշարժի երթուղիները և պարտականությունները՝ շաբաթավերջին ԱՄՆ-Իսրայել հարձակումից առաջ։

«Մենք գիտեինք Թեհրանը, ինչպես գիտենք Երուսաղեմը։ Եվ երբ դուք գիտեք տեղն այնպես, ինչպես գիտեք այն փողոցը, որտեղ մեծացել եք, նկատում եք մի բան, որն այնպես չէ»,- Financial Times-ին ասել է իսրայելական հետախուզության մի պաշտոնյա։

Իսրայելի հետախուզական գերազանցությունն Իրանի նկատմամբ ցուցադրվել է նաև անցյալ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի հետ համատեղ գործողության ժամանակ հարվածեց իրանական ռազմաբազաներին և միջուկային օբյեկտներին՝ սպանելով տասնյակից ավելի միջուկային գիտնականների և բարձրաստիճան պաշտոնյաների։

ԱՄՆ-Իսրայել վերջին՝ «Էպիկական զայրույթ» անվամբ հայտնի գործողության ժամանակ Իսրայելը, ըստ որոշ տեղեկությունների, օգտագործել է սոցիալական ցանցերի վերլուծություն՝ վարքագծի օրինաչափություններն ուսումնասիրելու և մարդկանց փոխազդեցությունն ավելի լավ հասկանալու համար։ Այս տվյալների հիման վրա Իսրայելը և ամերիկյան ԿՀՎ-ն եզրակացրել են, որ ավելի հեշտ կլինի վերացնել Խամենեիին հարձակման սկզբում, քան թիրախավորել նրան պատերազմի թեժ պահին, երբ նա կարող էր թաքնվել բունկերում։

Հարձակման մասին տեղեկացված անձը Financial Times-ին ասել է, որ Իրանի վրա հարձակումը ծրագրվել էր ամիսներ շարունակ, սակայն ժամանակացույցը փոփոխվել է, երբ պարզվել է, որ Խամենեին շաբաթ առավոտյան անձամբ է մասնակցելու իր նստավայրում կայանալիք հանդիպմանը։ Այդ օրը, ճանապարհային տեսախցիկները կոտրելու և իրանական բջջային հեռախոսային ցանցերին հասանելիության շնորհիվ առնվազն երկու իսրայելական հետախուզության աշխատակիցներ, որոնք աշխատում էին անկախ, կարողացել են հաստատել, որ Խամենեիի հանդիպումը տեղի է ունեցել ժամանակին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին ասել է, որ Խամենեին «վերացվել է իր մերձավոր շրջապատի հետ միասին, երբ հավաքվել էին նախաճաշի համար»։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ցերեկը, այլ ոչ թե գիշերային հարվածն է «թույլ տվել Իսրայելին երկրորդ անգամ մարտավարական անակնկալի հասնել՝ չնայած Իրանի լուրջ պատրաստվածությանը»։

Իսրայելը ինքնաթիռներ է տեղակայել ժամեր առաջ, որպեսզի դրանք ժամանակին հասնեին ճիշտ վայր և մինչև 30 ճշգրիտ հարված է հասցրել Խամենեիի համալիրին՝ ըստ Իսրայելի հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի։

ԱՄՆ զինված ուժերը կիբերհարձակումներ են իրականացրել՝ իսրայելական ինքնաթիռներին թույլ տալու հասնել համալիր։

Երկուշաբթի առավոտյան լրագրողների հետ զրույցում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնեմը նշել է, որ գործողության սկզբնական փուլը «նախատեսված էր Իրանին ապշեցնելու և շփոթեցնելու համար»։

«Համակարգված տիեզերական և կիբերգործողություններն արդյունավետորեն խաթարել են կապի և սենսորային ցանցերը պատասխանատվության ամբողջ տարածքում՝ հակառակորդին թողնելով առանց տեսանելիության, համակարգման կամ արդյունավետորեն արձագանքելու հնարավորության»,- ասել է  նա։

Կիրակի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները խոստովանել էին, որ չկար որևէ հետախուզական տեղեկատվություն, որը ցույց կտար, որ Իրանը պատրաստ է առաջինը հարձակվել ԱՄՆ-ի վրա։

Հետախուզության հանձնաժողովի դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները նշել է, որ Իրանից ԱՄՆ-ի համար անմիջական սպառնալիք չկա։

Երկուշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը լրագրողներին ասել է, որ Իսրայելը «վճռական էր գործել ԱՄՆ-ի հետ կամ առանց նրա», և որ «անգործության հետևանքները կլինեին ավերիչ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի