Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը

Լուրեր

28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
Բոլորը

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մի շարք հարցումներ է ստացել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում այս շաբաթ Արցախի վերաբերյալ կայացած լսումների վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ`այս մասին ասվում է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով այս հարցի նկատմամբ բարձր հետաքրքրությունը, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչպես է գործում որոշումների կայացման համակարգը Մեծ Բրիտանիայում», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ներկայացնում է Նորին Մեծություն Չարլզ III թագավորի կառավարությունը և արտահայտում է Մեծ Բրիտանիայի կառավարության արտաքին քաղաքականության դիրքորոշումները։

Դեսպանատունը չի խոսում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անունից, որը բրիտանական սահմանադրական համակարգի համաձայն կառավարության առանձին և անկախ ճյուղ է։ Խորհրդարանը գործում է կառավարությունից անկախ, և դրա լսումները, քննարկումները և հարցումները արտացոլում են առանձին պատգամավորների կամ խորհրդարանական հանձնաժողովների դիրքորոշումները, այլ ոչ թե Նորին Մեծություն Չարլզ III թագավորի կառավարության պաշտոնական քաղաքականությունը։

Այս պատճառով դեսպանատունը նպատակահարմար չի համարում մեկնաբանել խորհրդարանական գործընթացների բովանդակությունը կամ ընթացքը: Բոլոր համապատասխան հարցումները պետք է ուղղվեն անմիջապես Մեծ Բրիտանիայի խորհրդարանին։

«Հարավային Կովկասի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ. մենք ճանաչում ենք Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ որպես երկարատև և կայուն խաղաղության հասնելու միակ ուղի», – ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 25-ին Համայնքների պալատը լսումներ է  անցկացրել «Անցյալի ջնջում. մշակութային ժառանգության ոչնչացում» վերնագրով, որի ընթացքում քննարկվել է Արցախում  հայկական ժառանգության ոչնչացումը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի