Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Լուրեր

28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Գերատեսչությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ ծրագրերի իրականացման արդյունավետ հարթակ։ Նրա դիտարկմամբ՝ կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության դինամիկան մեծ առաջընթաց է գրանցել։

«Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները՝ մասնավորապես ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման փորձնական ծրագիրը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է «ԱԲ սերունդ» կրթական բազմամակարդակ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած ավագ դպրոցից մինչև հետբուհական մակարդակ: Կրթական համակարգում որպես ԱԲ ինտեգրման հաջողված օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև «STEP.ai-արհեստական բանականություն»  գիտության տեխնոլոգիայի կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ և պետության անմիջական ներգրավմամբ՝ ներառելով ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում նախատեսվող Կրթության համաշխարհային ֆորումի ընթացքում նաև այս ուղղություններով հայաստանյան փորձով կիսվելու և այլ երկրների փորձն ուսումնասիրելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքների և էկոլոգիական կրթության դերի վերաբերյալ քննարկումների ծավալումը։

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առանձնակի նշել է 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին՝ որպես երկկողմ մշակութային օրակարգի կարևոր և նշանակալի բաղադրիչ։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ցուցադրությունը ոչ միայն լայն հանրային հետաքրքրություն է առաջացրել, այլև ամուր հիմք է ստեղծել հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։ Առանձնակի շեշտադրվել է նաև բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը՝ կազմակերպելով համատեղ աշխատաժողովներ, փորձի փոխանակման ծրագրեր և մասնագիտական վերապատրաստումներ։ Քննարկվել են նաև Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ իրականացված նախաձեռնությունները և դրանց արդյունքները՝ մասնավորապես ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների խթանման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությամբ։