Եթե եղել է, ապա ժողովրդական ճնշում է եղել. Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորների նկատմամբ ճնշումների մասին

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
Բոլորը

Եթե Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ որևէ ճնշում եղել է, ապա դա եղել է ժողովրդական ճնշում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ուղղակի ուրախ եմ, որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ տեսան, լսեցին ժողովրդի ձայնը և անհրաժեշտ արձագանք տվեցին: Եթե պատգամավորների նկատմամբ որևէ ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է եղել: Այսօր շատերը նույնիսկ իրենց ընտանիքի անդամների, իրենց շրջապատի ճնշմանն են ենթարկվում»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իշխանության կողմից ճնշումներ եղել են այն պատգամավորների նկատմամբ, որոնք նախօրեին հայտարարեցին դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը սատարելու մասին:

Վարչապետն այսօր Ազգային ժողով էր գնացել, իր խոսքով, լարվածությունը վերացնելու, քաղաքական այս իրավիճակը կատարյալ կայունության և հանդարտության պայմաններում հանգուցալուծելու նպատակով: Հանդիպել է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ. «ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունից հետո հարկ համարեցի գալ»:

Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է. հրաժարական է տալու վարչապետի պաշտոնից և այդպիսով դնելու է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սկիզբը: «Այս պահին գոյություն ունեցող միակ սցենարը դա է»,- ասել է վարչապետը, իսկ հրաժարականի ժամկետների մասին հարցին դժվարացել է պատասխանել. «Հաշվարկի հարց է»:

Վարչապետ Փաշինյանը նաև համաձայն չէ հնչող կարծիքներին, թե արտահերթ ընտրությունների արդյունքում մոնոլիտ խորհրդարան ենք ունենալու. «Մենք ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր: Եվ կասկած չկա, որ Հայաստանում ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին որևէ բան չի սպառնում: Դա մեր արժեքային համակարգն է, մեր հավատամքն է, մեր մոտեցումն է»:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին. Փաշինյանի խոսքով, եթե խորհրդարանը չընդունի ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, «ընտրությունների կգնանք հին օրենսգրքով»: