Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց 2028 թ. աշխարհի առաջնության որակավորման գլխավոր փուլում։
Առաջին տուրում Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց Հունգարիայի հավաքականին ու պարտվեց 2:3 հաշվով:
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի խաղացող Արսեն Պետրոսովը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը պատասխանեցին երեք գոլով: 27-րդ րոպեին Սարգիս Մարգարյանը կրճատեց հաշիվը: Խաղի վերջնամասում Հայաստանի հավաքականը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին, սակայն խաղը փրկել չհաջողվեց:
Առաջին խմբում ընդգրկված է նաև Շվեդիայի հավաքականը, որն առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է հունգարացիներին:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 7-ին՝ հյուրընկալվելով Շվեդիայի թիմին:
Դավիթ Եղիազարյան

