Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 17:16
Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
Բոլորը

Արտերկրում Ադրբեջանի դեսպանատների և հյուպատոսությունների առջև շարունակվում են «Ազատություն հիջաբին» կարգախոսով ակցիաները։ Ադրբեջանական անկախ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բողոքի ակցիան անցկացվել է նաև Նիդերլանդների Հաագա քաղաքում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև։

Ակցիան կազմակերպել են Նիդերլանդներում բնակվող ադրբեջանական, թուրքական և իրանական համայնքների ներկայացուցիչները։ Նրանք հայտարարել են, որ նման բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու արգելքը չվերացվի։

Հավելենք, որ ավելի վաղ բողոքի ակցիաներ են անցկացվել Անկարայում, Ստամբուլում, Լոնդոնում, Բեռլինում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  Ստամբուլի այն փողոցը, որտեղ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, անցել է անվտանգության ուժեղացված ռեժիմի, և թուրքական ոստիկանության զինված պարեկները շուրջօրյա հսկողություն են իրականացնում այնտեղ։

Ներկայում դիվանագիտական ներկայացուցչության ամբողջ տարածքը գտնվում է իրավապահ մարմինների մշտական հսկողության ներքո։ Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են գլխավոր հյուպատոսության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի