Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ևս մեկ անգամ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ահազանգերին։

«Երեկ երեկոյան, եթե հետևել եք, ես գրառում էի արել, որտեղ կոչ էի արել, որ բոլոր այն քաղաքացիները, ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր այն թեկնածուները կամ ընտրողները, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ արել դիմել ուղիղ ինձ, պարտավորվում եմ, ասվածը հիմնավորվելու դեպքում, նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- իր խոսքը սկսում է վարչապետը, ապա նշում, որ այսօր առավոտյան փոստը ստուգելիս այդ թեմայով ընդամենը 3 նամակ է ստացել։

«Մեկը «Ուժեղ Հայաստան» պատգամավորներից մեկն իր հրապարակային ելույթի լինքն է ուղարկել, որտեղ ինչ-որ ահազանգերի մասին է ասում, որ մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատել են աշխատանքից։ Այդ մասով տեսչական մարմնին հանձնարարվել է, որ շտապ կարգով ստուգի և կարծիք տա։

Հաջորդը մի տեսանյութ էր, որտեղ մի երեխա ելույթ էր ունենում քարոզչական, չէր կարդում, անգիր չէր ասում, այլ ելույթ էր, ուղարկել եմ ՀԿԿ։ Եվ մի նամակ, որտեղ հեղինակը որպես աջակից ասում էր, որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, բայց ասում էր, որ համայնքի ղեկավարի վատ թեկնածու ենք առաջադրել։ Այս պահի դրությամբ այսքանն է»,- տեսանյությում ասում է վարչապետը։

«Քաղաքացիները պետք է իրենց իրավունքների համար պայքարեն։ Կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար կպայքարեն, բայց այդ պայքարն էլ պետք է լինի արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև բանավոր, մերկապարանոց հայտարարությունների վրա մենք չենք կարող գործել։

Տվեք հիմնավորում, և ես խոստանում եմ, որ կգնամ այդ հիմնավորումների հետևից»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունն իրենց համար «հանգամանքների բերում չէ, այլ արժեքային համակարգ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։