Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին և ընտրողներին կոչ է արել իրեն տեղեկացնել ապօրինի ճնշումների մասին՝ խոստանալով հրապարակային պատժել նման գործողությունների հեղինակ պաշտոնյաներին, եթե ներկայացված պնդումները հիմնավորվեն։

«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, [email protected] էլ. փոստի հասցեով։

Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրառում էր արել՝ անդրադառնալով մարզերում ընդդիմադիր թեկնածուների և պոտենցիալ թեկնածուների նկատմամբ ենթադրյալ ճնշումներին։

«Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը։

Ակնհայտ է, որ բազմաթիվ ՔՊ-ականներ ուզում են ընտրություններին մասնակցեն մրցակցության բացակայության պայմաններում… Եվ դրա համար չեն վարանում նաև վարչական լծակներ կիրառելուց։

Ընդորում, ձեզ չթվա, թե դա կիրառվում է միայն «հակապետական» ուժերի դեմ։ Դա արվում է բոլոր տեսակի ընդդիմադիրների նկատմամբ»,- գրել էր Իոաննիսյանը։

Նա նաև քննադատել էր ՔՊ-ի՝ նախկինում այլ կուսակցություններում ներգրավված անձանց իր շարքերն ընդունելու և նրանցից համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու գործելաոճը՝ գրառման վերջում հեգնանքով նշելով. «Հ.Գ. Երևի պիտի շնորհակալ լինենք, որ ՔՊ-ն ընտրակաշառք չի բաժանում»։

Փաշինյանի հայտարարությունը հաջորդել է Իոաննիսյանի գրառմանը, որում վերջինս մտահոգություն էր հայտնել մարզերում ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր ճնշումների և վարչական լծակների կիրառման վերաբերյալ։