Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչությունը Երևանում «մասնաճյուղ» է ստեղծել ու ղեկավար նշանակել

Լուրեր

03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
Բոլորը

Ադրբեջանում Կովկասի մահմեդականների վարչությունը նիստ է հրավիրել՝ նվիրված, իբր, Երևանում մահմեդական համայնքի հետ կապված «մասնաճյուղի»՝ ղազիյաթի (համարժեք են քրիտոնեական թեմերին) ստեղծմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են Կովկասի մահմեդականների վարչության  նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ղազիների խորհրդի անդամները, Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Միլլի Մեջլիսի պատգամավորներ:

Փաշազադեն հայտարարել է, թե այդ հաստատությունը Երևանում, իբր, «վերականգնվում է, ոչ թե ստեղծվում, քանի որ գործել է ցարական Ռուսաստանի ժամանակ և վերացվել խորհրդային տարիներին»։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ «Երևանի ղազիի» պաշտոնում ընտրվել է Բահթիյար Նաջաֆովը։

Ադրբեջանի պատմական կեղծարարությունները նոր մակարդակի հասցնելով՝ Փաշազադեն հայտարարել  է, թե Էջմիածինն «ադրբեջանական պատմական հող է»։

«Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձինում՝ պատմական ադրբեջանական հողերում, որոնք նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին»,- ասել է նա։

Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շարունակելով Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել, ասել էր, թե «ՀՀ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց  հողեր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի