«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղբանտարկյալների հարցերով գլխավոր զեկուցող Ազադեհ Ռոջհանը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղբանտարկյալների հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Քոհենը Ադրբեջանում Անար Մամեդլիի, Ալի Քերիմլիի, Ուլվի Հասանլիի, Ֆարիդ Մեհրալիզադեի և Ուլվիյա Ալիի գործերն անվանել են խոսքի ազատության և անկախ հասարակական-քաղաքական գործունեության վրա ճնշման ցուցիչ։ Նրանք այս մասին հայտարարել են հոկտեմբերի 29-ին՝ քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ տարածված համատեղ հայտարարության մեջ, գրում են ադրբեջանական անկախ լրատվամիջոցները։

«Անար Մամեդլիի և Ալի Քերիմլիի, ինչպես նաև Ուլվի Հասանլիի, Ֆարիդ Մեհրալիզադեի և Ուլվիյա Ալիի գործերը Ադրբեջանում ցույց են տալիս, թե որքանով են ճնշվել խոսքի ազատությունը և անկախ հասարակական-քաղաքական գործունեությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հիշելով ազատությունից անարդարացիորեն զրկվածներին» խորագրով հայտարարության մեջ կոչ է արվում ազատ արձակել քաղբանտարկյալներին և նրանց գործերը պահել միջազգային օրակարգում։

Ռոջհանն ու Քոհենը հիշեցրել են, որ 1974 թվականի հոկտեմբերի 30-ին Խորհրդային Միության տարբեր մասերում պահվող քաղբանտարկյալները մեկօրյա հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իրենց կալանքի պայմանների դեմ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իրենց ծանր վիճակի վրա։ Այդ բողոքի ակցիայի հիշատակին հետագայում սահմանվել է Քաղբանտարկյալների միջազգային օրը։

Հայտարարության հեղինակները նշել են, որ ավելի քան 50 տարի անց անմեղ մարդիկ դեռևս պահվում են Ռուսաստանի բանտերում և քրեակատարողական հիմնարկներում։ Նրանց միակ «հանցանքը» բռնապետությանն ու ագրեսիային խաղաղ կերպով դիմադրելն է, մարդու իրավունքները պաշտպանելը և ճշմարտությունն ասելը։

«Քաղաքական բանտարկյալների ազատությունը անբաժանելի է մեր սեփական ազատությունից։ Նախկին քաղբանտարկյալ Վլադիմիր Կարա-Մուրզան ներքին բռնաճնշումները և արտաքին ագրեսիան բնութագրել է որպես նույն մետաղադրամի երկու կողմեր։ Երբ հասարակության մեջ տիրում է վախը, և անկախ ձայները լռեցվում են, խաղաղ համակեցության հիմքերը սկսում են փլուզվել։ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ ցույց է տվել, որ անվերահսկելի ավտորիտարիզմը չի դադարում երկրի սահմաններում»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Ռոջհանը և Քոհենը կարծում են, որ անարդարացիորեն բանտարկվածներին հիշելը թույլ չի տալիս թաքցնել նրանց քաջությունն ու տառապանքը, իսկ անունները՝ մոռացության մատնել։ Այն նաև թույլ չի տալիս, որ տեղի ունեցածի համար պատասխանատուները հույսը դնեն միջազգային հանրության անտարբերության վրա։

Բացի Ադրբեջանից՝ հայտարարության մեջ նշվել են նաև այն անձանց անունները, ովքեր, ըստ հաղորդումների, քաղաքական պատճառներով բանտարկվել են Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ուկրաինայում և Թուրքիայում։

Հեղինակներն ընդգծել են, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը չպետք է վերածվի քաղաքական կամ տնտեսական զիջումներ ստանալու սակարկության միջոցի։

«Բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը դրական զարգացում է։ Սակայն կամայական ձերբակալությունները չպետք է օգտագործվեն որպես քաղաքական կամ տնտեսական օգուտներ ստանալու միջոց։ Սա ամոթալի է իշխանությունների և այդ գործողությունների համար պատասխանատու անձանց համար։ Անարդարացիորեն ձերբակալվածների ազատ արձակումը պարտավորություն է, այլ ոչ թե գործարքի առարկա, որը պարգևատրում է նրանց ձերբակալմանը հանգեցրած անօրինական գործողությունները։ Նրանց անունները պետք է պահվեն միջազգային օրակարգում, մինչև նրանք կարողանան ազատորեն վերադառնալ տուն՝ առանց իրենց պաշտպանած արժեքների համար հետապնդումների վախի»,- ասվում է հայտարարության մեջ։

2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 30 լրագրող և հասարակական ակտիվիստ՝ մաքսանենգության մեղադրանքով։ Տեղական մարդու իրավունքների պաշտպանների կողմից կազմված վերջին ցուցակի համաձայն՝ ադրբեջանական բանտերում ներկայում կա 322 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի