«ՀՀ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց  հողեր»․ Ալիև

Լուրեր

27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնել և առաջ տանել Բաքվի կողմից ասպարեզ նետված, այսպես կոչված, «Արևմտյան Ադբեջանի» կեղծ թեզը․ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ տարածքը։

Մասնավորապես, Անկարայում Բաքուն կազմակերպել է «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով համաժողով, որին մասնակիցներին ուղերձով դիմել է Ալիևը։

«Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն մասին, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց բնիկ հայրենիք։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին այս հարցի շուրջ երկխոսելու։ Հայ հասարակության մեջ թյուրքական ժողովուրդների նկատմամբ խոր արմատներ ունեցող ատելությունը, «Մեծ Հայաստանի» մասին ֆանտազիան, Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների ներառումը երկրի Սահմանադրության մեջ, ինչպես նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հնարավորության մերժումը խոչընդոտներ են խաղաղության ճանապարհին։ Հայաստանը պետք է դադարեցնի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջները, քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը վերականգնելու և պաշտպանելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային առաքելություն թույլատրի և երկխոսություն սկսի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Միաժամանակ, Ալիևը հայտարարել է, թե Բաքվի այդ պահանջները, իբր, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չեն։

«Արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, Հայաստանը պետք է զերծ մնա այդ ցանկությունը նման ձևով ներկայացնելու փորձերից։ Այս հարցը կլինի Ադրբեջանի օրակարգում, մինչև վերադարձը չիրականացվի։ Իհարկե, հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ»,- հայտարարել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի