Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Լուրեր

03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է  Հայաստանի նկատմամբ անհիմն ու կեղծ տարածքային  պահանջների ներկայացման քաղաքականությունը։ Մասնավորապես, նախօրեին, տեղի է ունեցել «Իրևանի (նկատի ունի ՀՀ մայրաքաղաք) ղազիության պատմությունը» (Ղազիությունը մուսուլմանական կրոնական վարչատարածքային կառույց է, որը ղեկավարում է ղազին՝ տվյալ տարածքի մուսուլմանական համայնքների հոգևոր առաջնորդը-խմբ) գրքի շնորհանդեսը, որը պատրաստվել է Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) և այսպես, կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի համատեղ ջանքերով։

Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության  նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «Կովկասի մուսուլմանների վարչությունը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեղեկատվական և լուսավորչական գործունեությանը՝ այն համարելով իր աշխատանքի առաջնահերթ և անբաժանելի ուղղություններից մեկը և  աջակցում է Հայաստանից արտաքսված հայրենակիցներին իրենց պատմական բնակության վայրեր վերադարձնելու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան»։

Փաշազադեն նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանում» ղազիության  գործունեության հարկադիր դադարեցումը ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից էթնիկ զտումների և նպատակային տեղահանության անմիջական հետևանքն էր»։

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ստեղծումը նախագահ Իլհամ Ալիևի պատմական նշանակություն ունեցող որոշումներից մեկն էր։ «Այս համատեքստում Իրևանի պատմական  ղազիության գործունեության վերականգնումը դարձել է պատմական անհրաժեշտություն և ժամանակի պահանջ»,- նշել է Փաշազադեն։

Հիշեցնենք, որ  Կովկասի մահմեդականների վարչությունը նիստ էր հրավիրել ու Երևանում մահմեդական համայնքի հետ կապված «մասնաճյուղ»՝ ղազիյաթ (համարժեք են քրիտոնեական թեմերին) ստեղծել, ինչպես նաև ղեկավար նշանակել։

Միաժամանակ, Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն  ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ OC Media-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի