Ո՞վ է մեղավոր. ՔԿԾ-ն և դատավորը պարզաբանումներ են ներկայացրել Factor TV-ի բարձրաձայնած՝ կալանավորի չլուծվող խնդրի մասին

Լուրեր

28.04.2025 | 18:10
Ինչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը, եթե կարող է կրակը դադարեցվել հիմա․ Ուկրանիայի ԱԳ նախարարն արձագանքել է Պուտինին
28.04.2025 | 18:05
Հայտարարագրման մեջ առկա թերությունը տեխնիկական բնույթ է կրում և առաջիկայում կվերացվի․ Հակոբ Արշակյանն արձագանքել է Factor.am-ի հրապարակմանը
28.04.2025 | 18:01
Զինվորին ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական վարույթ է հարուցվել // Պուտինը 3-օրյա հրադադար է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2025 | 17:54
Բաքվում շինծու գործերով նիստում Շուշիի ազատագրման մշակման մասին է խոսվել
28.04.2025 | 17:45
Անփութություն, թե՞ միտում․ Կենտրոնում նոր տեղադրված բետոնե սյուները կոտրվել են
28.04.2025 | 17:44
«Լուծումներ կան, ուղղակի ձեզ ձեռ չի տալիս». Պռոշյանի բնակիչը` փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2025 | 17:35
ՄԻՊ-ը կարևոր է համարում ատելության խոսքի համար վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրումը
28.04.2025 | 17:27
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ
28.04.2025 | 17:18
Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել
28.04.2025 | 17:08
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ
28.04.2025 | 16:56
Քասախի բնակիչները տրանսպորտի հարցը քննարկում են ՏԿԵ փոխնախարարի հետ. ՈւՂԻՂ
28.04.2025 | 16:49
Սահմանազատման արդյունքում Բաքվին անցած գյուղում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա
28.04.2025 | 16:40
Լավրովը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները
28.04.2025 | 16:32
Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կմեկնարկի մայիսի 7-ին
28.04.2025 | 16:25
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման շրջանակը շատ չի սահմանափակվի. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Հարություն Մուրադյանի խնդրահարույց իրավիճակի մասին Factor TVանդրադարձից ավելի քան երկու ամիս անց դրությունը չի փոխվել. պատասխանատու մարմինները շարունակում են պարզաբանումներ ներկայացնել և պնդել, որ Մուրադյանի՝ անազատության մեջ մնալու հարցում մեղքն իրենցը չէ։

Հիշեցնենք՝ 36-ամյա Հարություն Մուրադյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է դեռևս 2024 թվականի նոյեմբերին, սակայն կալանավորը շարունակում է մնալ «Արմավիր» ՔԿՀ-ում, քանի որ պատժի կրման ժամկետի հաշվարկը սկսվել է 2022 թվականի մայիսից, այն դեպքում, երբ Մուրադյանը կալանքի տակ է 2019 թվականից։ Թե ում սխալի պատճառով է ստեղծվել այս իրավիճակը, դեռևս անհայտ է։

Դատական դեպարտամենտի միջոցով այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը Մուրադյանի գործերից մեկով դատավճիռ է կայացրել, հաղորդագրություն է տարածել կալանավորի գործի մասին։

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Քրեական գործով Հարություն Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին: 2019 թվականի հունիսի 20-ի դատավճռով՝ վերջինս դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ խափանման միջոցը թողնվել է անփոփոխ: Դատավճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով և թողնվել է անփոփոխ:

Ընդունված կարգի համաձայն՝ ազատազրկման դատապարտված և ազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ կարգադրություններն ուղարկվում են դատապարտյալի բնակության վայրի ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ դատապարտյալին և նրա վերաբերյալ փաստաթղթերը համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:

Վճռաբեկ դատարանից ուղարկված գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2020 թվականի մայիսի 8-ին, իսկ դրանից երեք օր անց տրվել է դատավճռի կատարման կարգադրություն և 2020 թվականի մայիսի 11-ին դատավճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների որոշումները և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին՝ կատարման նպատակով։

2020 թվականի հունիսի 17-ին դատարան է մուտքագրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի գրությունն այն մասին, որ Հարություն Մուրադյանն ըստ իր կնոջ հայտարարության 29.11.2019թ-ից գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ վերջինս Մաշտոցի քննչական բաժնի կողմից 29.11.2019 թվականին կալանավորվել և տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, իսկ գրությանը կից ներկայացվել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 9 տեղեկանքը և հասցե այցելելու մասին կազմված արձանագրությունը, սակայն հետ չեն վերադարձվել դատավճիռը, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների որոշումները և դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը, ինչից ենթադրվում է, որ դրանք ուղարկվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ: 

2022 թվականի մայիսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բանավոր տեղեկացրել են, որ Մուրադյանը գտնվում է անազատության մեջ, սակայն դատարանից ուղարկված նյութերն առկա չեն, ինչի հիման վրա 2022 թվականի մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կրկին ուղարկվել են նույն դատավճիռը, որոշումների պատճենները և կատարման կարգադրությունը։

2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից դատարան է մուտքագրվել տեղեկատվություն այն մասին, որ Մուրադյանը կիսափակ ռեժիմով կալանքը կրում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, սակայն պատժի կրման սկզբի մասին, որևէ նշում առկա չէ:  

2022 թվականի հունիսի 15-ին դատարան է մուտքագրվել Մուրադյանի դիմումն այն մասին, որ իր վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 11-ին, սակայն ինքը դատապարտյալի կարգավիճակ է ստացել 2022 թվականի մայիս ամսին, խնդրել է վերացնել այդ վրիպակը, միաժամանակ հայտնել է, որ մեկ այլ գործով կալանքի տակ է գտնվում 2019 թվականի նոյեմբերի 29-ից:

Մուրադյանի այս դիմումի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Մուրադյանի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 11-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կայացման օրը»:

Քրեակատարողական ծառայությունը, մինչդեռ, շեշտում է՝ ՔԿՀ-ն դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը ստացել է 12.05.2022 թվականին։.

«20.06.2019թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Մուրադյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որը քրեակատարողական հիմնարկ չի ուղարկվել, քրեակատարողական հիմնարկում դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը ստացվել է 12.05.2022 թվականին։ Հետևաբար՝ դատավճռի կատարումը սկսվել և պատժի սկիզբ է համարվել 12.05.2022 թվականը, երբ պաշտոնական ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ։ 08.12.2022թ. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 2021թ. դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ Հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժին գումարվել է և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով՝ պատժի սկիզբը սահմանելով 2022 թվականի մայիսի 12-ից:

Հարկ է նշել, որ պատժի սկզբի հաշվարկման հարցը դատապարտյալ Հարություն Մուրադյանը բարձրացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննարկելով այդ հարցը, Հարություն Մուրադյանի պատժի կրման սկիզբը թողել է նույնը՝ 2022 թվականի մայիսի 12-ից: Նման պայմաններում քրեակատարողական հիմնարկը դատապարտյալի պատժի կրման սկիզբը հաշվել է՝ հիմք ընդունելով Հարություն Մուրադյանի անձնական գործում առկա տվյալները, այդ թվում՝ վերադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած հիշյալ դատական ակտով արձանագրված փաստը, ըստ որի՝ դատապարտյալի պատժի կրման սկիզբը նույնպես հաշվարկվել է 2022 թվականի մայիսի 12-ից: Տվյալ դեպքում քրեակատարողական հիմնարկն իր նախաձեռնությամբ պատժի սկիզբն այլ եղանակով հաշվարկելու լիազորություն, ըստ էության, չունի»,- նշել է ծառայությունը պատասխանում։

Ստացվում է, ըստ պատասխանների՝ որևէ մեկը մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար, սակայն ակնհայտ է, որ՝ պետական մարմիններից ինչ-որ մեկի անփութության հետևանքով է Հարություն Մուրադյանը շարունակում մնալ անազատության մեջ։ Ի վերջո, այս ամբողջ իրավիճակի պատասխանատուն պատկան մարմիններն են, որոնք, փաստացի, մի քանի ամիս է՝ չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծումներ գտնել։  

Ռոզա Վարդանյան