«4 տարի պետք ա նստեի, բայց 5 տարի 3 ամիս էստեղ եմ»․ ինքնասպանության փորձ արած կալանավորի պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
27.04.2026 | 16:27
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի գործով չորս անձ է ձերբակալվել՝ ընտրողներին կաշառք խոստանալու կասկածանքով․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2026 | 16:16
Փաստաբաններիս խնդրել եմ դիտարկել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:04
Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը
27.04.2026 | 15:55
Մեքենա վարելու ուսուցումը ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել
27.04.2026 | 15:48
Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից
27.04.2026 | 15:44
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 15:42
2025-ին Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ ՆԳՆ
27.04.2026 | 15:39
ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել
27.04.2026 | 15:30
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
27.04.2026 | 15:21
Բաքվից արձագանքել են Մայր Աթոռին ու ընդունել՝ քանդել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիները
27.04.2026 | 15:10
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը կշարունակվի // Բերման է ենթարկվել հետախույզ Արթուր Ավանեսյանը․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 14:55
Էդգար Մկրտչյանը ECOSOC ֆորումում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները զարգացման ֆինանսավորման հարցերում
27.04.2026 | 14:40
Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է
27.04.2026 | 14:30
Նոր անուններ՝ առաջատարների շարքում․ ովքեր են խոշոր հարկատուները
Բոլորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր 36-ամյա Հարություն Մուրադյանը տարեսկզբին ինքնասպանության փորձ է արել, որը, բարեբախտաբար, կանխվել է խցակցի կողմից։ Երիտասարդը որոշ ժամանակ անց հացադուլ է հայտարարել։

Կալանավորը նման ծայրահեղ քայլերի դիմելը փորձում է բացատրել այսպես․ դեռևս 2024-ի նոյեմբերի վերջին արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց կալանավայրում կանցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։ Ասում է՝ պատճառը դատարանի միտումնավոր սխալն է կամ անփութությունը։ Հափշտակության հոդվածի հատկանիշներով դեռևս 2019 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Մուրադյանին այլ հանցանք կատարելու համար էլ է մեղադրանք առաջադրվել, բայց համակցված պատժաչափ նշանակելու ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետի մասին հաստատականն ուշ են ուղարկել ՔԿՀ։

Հարություն Մուրադյանը երեք տարբեր գործերով եղել է ամբաստանյալի աթոռին։ Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ առաջին դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ 2019 թվականի հունիսին՝ Մուրադյանին դատապարտելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերադաս ատյաններն անփոփոխ են թողել դատավճիռը, և այն ուժի մեջ է մտնել 2020 թվականի մայիսի 5-ին։ Սակայն այդ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը, որն ուղարկվում է դատարանի կողմից ՔԿՀ, գրեթե 3 տարի չի ստացվել և, Մուրադյանի խոսքով, տեղ է հասել միայն իր դիմումից հետո, այն էլ՝ կալանքի տակ լինելու հաշվակցումը նշվել է ոչ թե 2020 թվականը, այլ հաստատականը տրամադրելու ամսաթիվը՝ 2022 թվականի մայիս։

Հարություն Մուրադյանի պնդմամբ՝ սխալ հաշվակցման մեղավորը դատավոր Վարդան Գրիգորյանը և նրա աշխատակազմն են։

2020 թվականից կալանավորված Հարություն Մուրադյանը երկրորդ հանցանքի համար 2022 դեկտեմբերին դատապարտվում է ևս 2 տարվա ազատազրկման։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը, գումարելով նախորդ պատժաչափին, վերջնական պատիժ է նշանակում 4 տարի ազատազրկումը՝ կալանքի հաշվակցումը սկսելով ոչ թե 2020, այլ 2022 թվականից։

Մուրադյանը շուրջ 5 տարի ՔԿՀ-ում անցկացնելուց հետո, փաստորեն, շարունակում է մնալ կալանավորի, այլ ոչ թե դատապարտյալի կարգավիճակում, քանի որ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այս պահին շարունակվում է քննվել նրան առնչվող ևս մեկ քրեական գործ։ Կալանավորի խոսքով՝ այս ամսվա ավարտին կլրանա գործով վաղեմության ժամկետը, ինչը հաստատում է, որ ինքն ապօրինի է պահվում անազատության մեջ։

Մուրադյանն իր խնդրով դիմել է գրեթե բոլոր պատկան մարմիններին, սակայն մինչ օրս որևէ հստակ պատասխան չի ստացել։

«Զբաղվում ենք»,- արձագանքը հիմնականում եղել է այսպիսին։ Նրան առավել վրդովեցրել է դատախազ Գարեգին Իսախանյանի պատասխանը, որին կալանավորը պատմել է խնդիրը։

Մուրադյանը չի ակնկալում մեղմ պատժաչափ կամ անօրինական ազատություն, ասում է՝ արդարություն է պահանջում։

Factor TV-ն պարզաբանում ստացավ նաև Մուրադյանի գործը քննած և, նրա պնդմամբ, ուշ հաստատական ուղարկած դատավոր Վարդան Գրիգորյանից։ Գրիգորյանը պնդում է՝ 2020 թվականի մայիսին՝ Վճռաբեկ դատարանից գործը ստանալուց ընդամենը մի քանի օր անց, ինքը կատարողականն ուղարկել է, սակայն 2 տարի անց ՔԿՀ-ից դիմում է ստացել, որ Հարություն Մուրադյանի փաստաթղթերը չկան։

Քրեակատարողական հիմնարկի սխա՞լն է, թե՞ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է առանց ճշտելու նոր պատժաչափ նշանակել, դատավոր Գրիգորյանը նշեց՝ չի կարող հստակ պատասխանել։

Կվերացվի՞ վրիպակը, թե՝ ոչ, և արդյո՞ք դրա շտկումից հետո Հարություն Մուրադյանն ազատության մեջ կլինի․ հարցի պատասխանն այս պահին անորոշ է։ Փաստ է այն, որ եթե վերջին մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանալուց հետո Մուրադյանը շարունակի մնալ ՔԿՀ-ում, դա, ըստ նրա, կլինի անօրինական։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան