«ՀՊՏՀ-ն ե՞րբ տեղ կզբաղեցնի միջազգային վարկանիշային 100 բուհերի ցանկում»․ «Թիրախը 300-ի մեջ լինելն է»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
26.09.2024 | 13:26Գործադիրն այսօր հավանություն տվեց Արմեն Գրիգորյանին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նշանակմանը։ Գրիգորյանն այդ պաշտոնը կզբաղեցնի 5 տարի ժամկետով։
Նիստը վարող փոխվաչապետ Մհեր Գրիգորյանը հարց ուղղեց նորանշանակ ռեկտորին, թե համալսարանը երբ տեղ կզբաղեցնի միջազգային վարկանիշային 100 բուհերի ցանկում։
«Մեր թիրախը որպես տնտեսագիտական համալսարան Եվրոպական համալսարանների թոփ 300-ում հայտնվելն է և հենց այդ միջազգային հավատարմագրումները, որոնք նախաձեռնել ենք, միտված են բուհի միջազգային տեսանելիության բարձրացմանը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։