TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում

Լուրեր

06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
Բոլորը

«Խաղաղության խաչմերուկի» կարևոր մասը TRIPP-ն է։ Այն ուղիղ երկաթուղային կապ կբացի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Խաղաղության խաչմերուկի կարևոր մասը TRIPP-ն է։ Այն ուղիղ երկաթուղային կապ կբացի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն նաև թույլ կտա Հայաստանին ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին ու հնարավորություն կընձեռի երկաթուղային կապ ստեղծել Պարսից ծոցի ու Սև ծովի միջև։ Դա կդառնա դարակազմիկ իրադարձություն տրանսպորտի ոլորտում, փոփոխություն կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի համար»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Երևանը բազմիցս վերահաստատել է Հայաստանի ու ԵՏՄ-ի միջև փոխշահավետ համագործակցության հանձնառությունը, որն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանն ու մեծ տարածաշրջանի զարգացմանը։ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունն էլ նպատակաուղղված է նոր հնարավորությունների ստեղծմանը։

«Նեղ կազմով նիստի ընթացքում գործընկերներին տեղեկացրել եմ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին վերաբերող որոշ նրբությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք հույս ունենք որոշակի որոշումների, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը», – ասել է ՀՀ վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի