ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանի սահմանը հատած ու Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կնոջը վիրավորած ադրբեջանցի զինծառայողի հարազատներն արդեն մի քանի օր է՝ փնտրում են նրան։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի շրջանում տեղակայված 190-րդ զորամասի զինծառայող Նասիմի Մուսաևն անհետ կորել է իր ծառայության դիրքից սեպտեմբերի 26-ին։ Սոցցանցերում զինծառայողի ծնողների մասնակցությամբ բողոքի ակցիայի տեսանյութեր են տարածվել։

Համացանցում տարածված տեսանյութում նրանք նշել են, որ զորամասի հրամանատարը, որտեղ ծառայել է Մուսաևը, հրաժարվել է հանդիպել իրենց հետ։ Ընտանիքը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ խնդրելով աջակցել զինծառայողի գտնվելու վայրը պարզելու հարցում։

Մուսաևի զարմիկ Ակիֆ Մուսաևն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ ընտանիքին նրա գտնվելու վայրի վերաբերյալ հստակ տեղեկություն չի տրամադրվել։

«Մենք նաև ասում ենք, որ եթե նա մահացած է, տվեք մեզ նրա մարմինը, եթե ողջ է, տվեք մեզ իրեն։ Հիմա ասում են, որ նա փախել է»,- ասել է Ակիֆ Մուսաևը։

Նրա խոսքով՝ ընտանիքը կանչվել է Գուբադլիի շրջանի զինվորական դատախազություն։ Մուսաևն ասել է, որ կասկածում է զինվորի փախուստի մասին լուրերին։

«Եթե նա փախել է, որտե՞ղ են նրա զրահաբաճկոնն ու սաղավարտը։ Արդյո՞ք իր հետ կվերցներ 30 կիլոգրամանոց զրահաբաճկոն։ Ի՞նչ կաներ դրանով»,- ասել է նա։

Ակիֆ Մուսաևը խնդրել է Պաշտպանության նախարարությանը հայտարարություն տարածել միջադեպի վերաբերյալ։ Նա նաև պատմել է, որ դատախազությունում զինվորների հետ զրույցի ժամանակ ասել են, որ Նասիմի Մուսաևի անհետանալու օրը պայմանագրային զինծառայողներից մի քանիսը եղել են ոչ սթափ վիճակում։

«Մենք խոսել ենք զինծառայողների հետ։ Նրանք ասել են, որ նրա և պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև խոհարարի միջև լուրջ խնդիր է եղել։ Նրանք նաև ասացին, որ այդ օրը պայմանագրային զինծառայողները հարբած են եղել։ Ես սա չեմ հորինում։ Չորս զինծառայող քննիչի ներկայությամբ դա ասել է», – նշել է Ակիֆ Մուսաևը։

Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ այս միջադեպը չի մեկնաբանել։ Ավելի վաղ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն էր հայտարարություն տարածել, որ Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, և որ նա անհետացել է սեպտեմբերի 26-ին։

Հավելենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է։ Նա ձերբակալվել է, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում մի քանի դրվագով քրեական վարույթ է նախաձեռնվել, Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի