Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքիի բնակչուհին Factor TV-ին պատմել է, թե ինչպես են ՀՀ պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին իր անասնագոմի տարածքից վնասազերծել։ Նա պատմել է, որ միջադեպի պահին հարևանուհու հետ տանը սուրճ էր խմում և սկզբում չի նկատել, թե ինչպես է զինված ադրբեջանցին մտել իր բակ։

«Սկզբից ես չեմ էլ իմացել, որ եկել ա։ Տանը նստած տեղս երևի էն պատի տակով եկել ա, մտել գոմ։ Դե չմտածեցինք, որ կարող ա մեր գոմը մտած ըլնի։ Հետո, որ ման էին գալիս, երևի արյան հետքերով տեսան՝ եկել, մտել ա գոմ»,- նշեց Արմիկ տատը՝ հավելելով, որ իրավապահներն ու գյուղացիները շատ արագ հավաքվել են իրենց տարածքում, հայտնաբերել և վնասազերծել են ներխուժողին։

Նրա խոսքով՝ ադրբեջանցին տեղի բնակչուհուն կրակելուց հետո խուճապահար փախել է այգիներով ու բանջարանոցներով և փորձել պատսպարվել հին քարե շինության մոտ, որտեղ հետագայում իրավապահները հայտնաբերել են արյան հետքեր։ Դեպքի վայրն այժմ շրջափակված է ոստիկանական ժապավեններով։

Արմիկ տատիկը պատմել է, որ ինքն ապրում է պայմանագրային զինծառայող որդու հետ, ով 15-օրյա հերթափոխով մարտական հենակետերում է ծառայում, և չնայած նախկինում երբևէ վախ չի զգացել, տեղի ունեցած միջադեպից հետո լուրջ անհանգստություն է ապրում։

Նշենք, որ Դատախազությունը տեղեկացրել էր՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։

Ավելի ուշ ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, որը միացվել է արդեն իսկ առկա վարույթին։ Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան