Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի 13-րդ եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հիշատակելով անցյալ տարի Թուրքիայում, ևս մեկ տարի առաջ՝ Վրաստանում կայացած հանդիպումները, Զաքիր Հասանովն ասել է, որ պետությունների ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափն արդեն վերածվել է տարածաշրջանային համագործակցության հաջողված մեխանիզմի, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար և մեծ ներդրում ունի խաղաղության, անվտանգության ու կայունության ապահովման գործում։

Հանդիպման ընթացքում նշվել է ժամանակակից մարտահրավերների, ինչպես նաև մեր տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող գործոնների դեմ պայքարի համար ջանքերը համատեղելու կարևորությունը։

Պաշտպանության նախարարներն ընդգծել են եռակողմ վարժանքների և մարզումների շրջանակի ընդլայնման կարևորությունը։ Նրանք վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումն օգտակար կլինի ոչ միայն երեք  երկրների, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման համար։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։

Հավելենք, որ երեք երկրների պաշտպանության նախարարները նաև միմյանց հետ առանձին հանդիպումներ են անցկացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի