Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Սյունիքի մարզիի Շաքիի բնակավայրի բնակիչներից մեկը Factor TV-ին պատմել է, թե ինչպես են վնասազերծել ապօրինի սահմանը հատած և գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինծառայողին։

Ասում է՝ միջադեպի մասին իմացել է գյուղամեջում, երբ տեսել է տուժած կնոջ դստերը՝ լաց լինելիս։ Շատ չանցած՝ գյուղ են եկել ոստիկանական մեքենաներն ու շտապօգնության բրիգադը, որը վիրավորում ստացած կնոջը տեղափոխել է բուժհաստատություն։

Բնակչի խոսքով՝ կնոջ վրա կրակելուց հետո ադրբեջանցի զինծառայողը փախել է տների բակերով ու բանջարանոցներով։

«Այդ բակով մտել է, անցել բոստանը, դարպասը բացել, մտել հարևանի բակ, հետո թռել մյուս կողմը… Արմիկենց գոմի միջից են հանել իրեն»,- ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ գյուղացիները ևս ցանկացել են միանալ որոնողական աշխատանքներին։

«Մենք էլ մեր որսորդական հրացաններով այն կողմում էինք՝ երեք հոգով, բայց մեզ չէին թողնում առաջ գնալ։ Ոստիկանները, զինվորականները բոլորն այստեղ էին, իրենք էլ բռնեցին»,- ասաց նա։

Նշենք, որ Դատախազությունը տեղեկացրել էր՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։ Ավելի ուշ ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, որը միացվել է արդեն իսկ առկա վարույթին։

Ադրբեջանցի զինվորականը երկու ամսով կալանավորվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան