Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայությունն ադրբեջանցի զինծառայողի՝ սահման անօրինական հատելու մասին ՀՀ քաղաքացիներին հայտնել դրա մասին տեղեկանալուց երկու օր անց, ընդ որում՝ միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում է տեղեկություն տարածվել այդ մասին։ Արդյո՞ք իրավապահները պարտավոր չէին հանրությանը դեպքից անմիջապես հետո տեղյակ պահել հնարավոր վտանգի մասին։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն, որտեղից ստացել է պատասխան, որ տեղեկություն չի կարող տրամադրվել։

«Ազգային անվտանգության մարմինների գործունեության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման միջոցների, մեթոդների, պլանների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի և Կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 38-րդ, 3-րդ, 39- 39-րդ կետերի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել: Միաժամանակ, հայտնում ենք նաև, որ հանրության՝ տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայցվող տեղեկատվությանն առնչվող դեպքի վերաբերյալ արդեն իսկ հանդես է եկել համապատասխան հաղորդագրությամբ»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Հիշեցնենք, որ լրագրող Սյուզի Բադոյանը երեկ՝ հոկտեմբերի 1-ին, տեղեկություն տարածեց այն մասին, որ հակառակորդի կողմից դիվերսիոն խումբ է ներթափանցել Սյունիք։ Շուտով պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինծառայողը կրակել և վիրավորում է հասցրել Սյունիքի բնակչի։

Այս ամենից հետո է միայն ԱԱԾ-ն կարևորել հանրության տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքը և հաղորդագրություն տարածել։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաեւ ադրբեջանական կողմին»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Արաքս Մամուլյան