Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
Հասարակություն
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։
Նշենք, որ Չիչոյանն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև այն դատավորներից է, որն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ է քննում։
Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով։
Նա մեղադրվում է պետական սահմանն ապօրինի հատելը, ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի կամ հրազենի մաքսանենգությունը, հրազենի ապօրինի շրջանառությունը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը և առողջությանը ծանր վնաս պատճառելը։
Վերջինները վերաբերում են նրան, որ առողջության ծանր վնաս պատճառելը կատարվել է այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, և զենքի գործադրմամբ։
Նա ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։
Արաքս Մամուլյան

