Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Կիոկուշին կարատեն ամենամասսայական մարտարվեստներից է Հայաստանում: Այդ մարզաձևով մարզվող աղջիկների թիվը ևս քիչ չէ: Հայաստանում ամենատիտղոսակիր մարզուհիներից է Էլեն Եփրեմյանը, որը պատմել է, թե ինչպես է հայտնվել այդ մարզաձևում:

«Առաջին դասարան էի, երբ դպրոց եկան Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները և հայտարարեցին խմբակի բացման մասին, որոշեցի փորձել և մինչև օրս շատ ուրախ եմ իմ որոշման համար։

Առաջին հերթին այս մարզաձևով զբաղվելը հնարավորություն է տալիս ձևավորել առողջ մարմին, մեծ պատասխանատվություն, պարտաճանաչություն, ինքնապաշտպանություն և, ինչու ոչ, կարիերա։

Ես մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի Հայաստանում, Վրաստանում և եվրոպական տարբեր երկրներում։ Գրեթե բոլոր մրցաշարերից վերադարձել եմ հաղթանակած՝ արդարացնելով իմ մարզիչի՝ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր Անդրանիկ Հակոբյանի սպասելիքները։ Ամեն նվաճած մեդալ և հաղթանակ հիշարժան է իր ձևով, բայց ամենահիշարժան և տպավորիչ էմոցիաները ստացել եմ այն ժամանակ, երբ դարձա աշխարհի գավաթակիր»,- Էլեն Եփրեմյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Էլեն Եփրեմյանը բնակվում է Սևան քաղաքում, որտեղ շուրջ 15 տարի գործում է Կիոկուշին կարատեի ակումբը: Նրա խոսքով՝ Սևանում շատ լավ պայմաններ կան մարզումների համար:

«Սևան քաղաքում երեխաները մարզվում են բավականին լավ պայմաններում, մարզիկների համար կան բոլոր պայմանները մարզվելու և լավ արդյունք ցուցաբերելու համար։ Դահլիճում կա համապատասխան գույք, որը միշտ համալրվում է ֆեդերացիայի կողմից։ Բայց, կարծում եմ, նաև շատ կարևոր է մարզիկի տրամադրվածությունը։ Շատ կուզեմ, որ Սևանում շատ երեխաներ ցուցաբերեն լավ արդյունքներ։

Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում, հենց այդ պատճառով ընտրեցի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժինը։ Ապագայում պատրաստվում եմ հնարավորինս շատ մասնակցել միջազգային մրցաշարերին։ Գլխավոր նպատակս է՝ այնքան խորանամ այս մարզաձևում, որ ապագայում կարողանամ իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել երեխաներին»,- նշել է մարզիկը: