Նոր տենդենց Ադրբեջանի Մեջլիսում․ մանդատները «ժառանգաբար փոխանցվել են» հայրերից զավակներին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին անցկացված Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը խորհրդարանում ստանում է մեծամասնություն՝ 125 մանդատներից 68-ը։ Մնացած մանդատները բաժին են հասնում իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ուժերին։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմում ընդգրկվել է մարդկանց մի խումբ, որոնք նախկին պատգամավորների ու պետական ​​պաշտոնյաների երեխաներն ու հարազատներն են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանք են՝ Գյունայ Էֆենդիևան՝ նախկին փոխվարչապետ Էլչին Էֆենդիևի դուստրը, Գյունայ Աղամալին՝ Մեջլիսի նախկին պատգմավոր Ֆազայիլ Աղամալիի դուստրը, Թանզիլյա Ռուստամխանլին՝ նախկին պատգամավոր Սաբիր Ռուստամխանլիի կինը, Սամիր Վելիևը՝ նախկին պատգամավոր Ահմեդ Վելիևի որդին, Փարվանա Վելիևան՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Վելիևի կինը, Նիգյար Մամեդովան՝ արդարադատության նախկին նախարար Ֆիքրեթ Մամեդովի դուստրը, Մահիր Սուլեյմանովը՝ նախկին պատգամավոր Թահիր Սուլեյմանովի որդին, Ֆարիզ Իսմայիլզադեն՝ նախկին պատգամավոր Հադա Ռաջաբլիի եղբոր որդին։ Վերջինը նաև ADA դիվանագիտական համալսարանի պրոռեկտորն է, Հայաստանի դեմ իրականացնող Բաքվի քարոզչական արշավի ակտիվ մասնակիցներից։

   

   

Քաղաքագետ Նասիմի Մամեդլին հայտարարել է, որ նախնական արդյունքներով՝ նախորդ խորհրդարանից մնացել է 88 պատգամավոր։ 37 նոր պատգամավորներից 7-ը խորհրդարանում եղել են նախորդ տարիներին։ Մանդատ ստացած 30 անձինք էլ նոր դեմքեր են։

«Սակայն ես չկարողացա 25 նոր պատգամավորների մասին տեղեկություն գտնել նույնիսկ Google որոնողական համակարգում։ Պարզ չէ, թե նրանք ովքեր են և ինչով են զբաղվել»,- ասել է Մամեդլին։

Հիշեցնենք, որ անկախ դիտորդներն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնել էին ընտրություններին զանգվածային ընտրախախտումների մասին, որոնց տեսանյութերը տարածվել են նաև համացանցում։ Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, կարուսելային քվեարկության, ընդդիմադիր թեկնածուների, դիտորդների և լրագրողների վրա հարձակումների դեպքեր։

Ընտրախախտումները արձագանագրել էին նաև ԵԱՀԿ դիտորդները։ Ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ մտագոհությունները կիսող հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։

Էմմա Չոբանյան