ԱՄՆ-ը կիսում է Ադրբեջանի խորհրդարական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մտահոգությունները․ Պետդեպ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք քննադատության են ենթարկել միջազգային դիտորդների կողմից։

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Կոչ ենք անում Ադրբեջանին՝ կատարել ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք առաջիկայում կլինեն։ Կոչ ենք անում հնարավորություն ընձեռել ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի Սահմանադրության և միջազգային պարտավորություններին»,- ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Մեջլիսում ստանում է մեծամասնություն՝ 68 մանդատ 125-ից։ Անկախ դիտորդներն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնում են զանգվածային ընտրախախտումների մասին, որոնց տեսանյութերը տարածված են նաև համացանցում։ Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, կարուսելային քվեարկության, ընդդիմադիր թեկնածուների, դիտորդների և լրագրողների վրա հարձակումների դեպքեր։

ԵԱՀԿ դիտորդներն ու ԵՄ-ն ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ընդգծել են տեղի ունեցած ընտրախախտումները։