Հոսանքազրկումներ Կառավարության շենքից մինչև մարզադաշտ. ՀԷՑ-ը պնդում է՝ գլխավոր մեղավորն իրենք չեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարացման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում երևանաբնակներն ու մարզերի բնակիչները հաճախակի են բախվում հոսանքի անսպասելի, կարճատև ու երկարատև անջատումների։ Այս խափանումներն անհարմարություններ են ստեղծում ոչ միայն առօրյա կյանքում։ 2023-ի տարեվերջին էլեկտրաէներգիայի կարճատև ընդհատում եղավ անգամ Կառավարության շենքում. ինչո՞ւ։ Այսօր հրավիրած ասուլիսում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր տնօրենն ասացին՝ գլխավոր մեղավորն իրենք չեն, անջատումը տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում կատարվող աշխատանքների պատճառով։

Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները մտահոգություն են առաջացնում էլեկտրացանցի հուսալիության վերաբերյալ։ Հոսանքազրկումների հաճախականության աճի հետ մեկտեղ՝ ավելի արդիական են դառնում հարցերը դրանց պատճառների և իրականացվող միջոցառումների մասին, քանի որ հոսանքազրկումներից զերծ չեն մնում անգամ խոշոր մշակութային ու մարզական հաստատությունները։ Հոսանքի անջատման հերթական աղմկահարույց դեպքը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր՝ ներկայացման ժամանակ։ Սա էլ, ըստ «Տաշիր» ընկերությունների փոխնախագահ, «ՀԷՑ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի՝ տեղի տրանֆորմատորի թերության հետ է կապված եղել։

Բայց ամենամեծ, կարելի է ասել՝ միջազգային հնչեղություն ստացած հոսանքազրկումը գրանցվեց Աբովյանի քաղաքային մարզադաշտում, երբ ընթանում էր Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Նոա»-«Ռուժոմբերոկ» հանդիպումը։ Խաղն ընդհատվեց և շարունակվեց ավելի քան 20 րոպե տևած ընդմիջումից հետո։ ՀԷՑ-ից այսօր պարզաբանեցին, որ այդ խաղից երեք ամիս առաջ գրություն էին ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից իրենց սեփականությունը հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ։

Օգոստոսի 30-ին կայծակի պատճառով Հայկական ատոմային էլեկտրակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել էր էներգահամակարգից։ Դրա հետևանքով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան անջատվել էր, հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ «ՀԷՑ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն այսօր ասաց՝ դա ևս դուրս է եղել ՀԷՑ-ի պատասխանատվության տիրույթից։

Ինչո՞ւ են հաճախակի հոսանքազրկումներ տեղի ունենում հատկապես Կենտրոն վարչական շրջանում․ՀԷՑ պաշտոնյայի խաոսքով՝ էլեկտրաէներգիայի ծախսն ավելացել է մի քանի անգամ, 68,000 բաժանորդ էլ միացման հայտ է ներկայացրել։

ՀԷՑ-ին ուղղված քննադատությունների ու մեղադրանքների ֆոնին ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նաև ասաց, որ վթարների մոտ 34 տոկոսը տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում ՀԷՑ-ի մալուխների վնասման հետևանքով։ Դարբինյանի վստահեցմամբ՝ այդ ընկերություները փոխհատուցում են ՀԷՑ-ին մալուխները վնասելու համար, ՀԷՑ-ն էլ սպառողին է փոխհատուցում, բայց սա միայն այն դեպքում, երբ քաղաքացին լույս չի ունենում 4 ժամից ավելի։

ՀԷՑ-ը նախատեսում է Հայաստանում մալուխների թարմացում ու ենթակայանների կառուցում և վերակառուցում։ Այդ ընթացքում էլ հոսանքազրկումներ կարող են լինել, իսկ 10 օրից սկսում են ամբողջությամբ փոխել Կենտրոն վարչական շրջանի մալուխները։ Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ հավելեց՝ ժամանակավոր դժվարություններ են։

Իսկ ո՞րն է քաղաքացու մեղքը, երբ ժամերով լույս չի ունենում, երբ հոսանքի անջատման պատճառով ժամեր շարունակ խափանվում է, օրինակ, մեր խմբագրության աշխատանքը՝ հարց ուղղեցինք պատասխանատուներին։

«Այդ խնդիրը ձեզ մոտ կվերանա»,- վստահեցրեց Կարեն Դարբինյանը։

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե ՀԷՑ-ին ուղղված մեղադրանքներն իշխանությունների կողմից են ուղղորդված, քանի որ սեփականատերերի, մասնավորապես, «Տաշիր գրուպ»-ի ձեռքից, այսպես ասած, ուզում են վերցնել ՀԷՑ-ը։ Այս թեմային ևս այսօր անդրադարձ եղավ։

Ի դեպ, վերջերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 միլիոն դրամով տուգանեց ՀԷՑ-ին, բայց ոչ թե էլեկտրաէներգիայի անջատումների, այլ քաղաքացու բողոքից հետո ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան