Քաղաքացին պնդում է՝ Արաբկիրի կալանավորված փոխթաղապետը թույլ չի տվել քանդել ինքնակամ շինությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի Աղբյուր Սերոբ 110 շենքի բնակիչ Մարետա Խանջյանը պնդում է, որ առաջին հարկի բնակիչը զավթել է ընդհանուր առմամբ 200 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Ըստ Խանջյանի՝ մի մասը բակային հատված է, որտեղ ապօրինի շինարարություն է անում իր հարևանը։

«Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի վերահսկողության բաժնից ասացին, որ պետք է քանդեն, բայց ոչինչ չեն անում»,- ասաց Խանջյանը։

Նա վստահ է, որ այս ամենը տեղի է ունեցել Արաբկիրի փոխթաղապետ Գեղամ Կարապետյանի հովանավորչությամբ, որն այժմ կալանավորված է։ Կինը բազմիցս բողոք-դիմումներ է գրել Արաբկիրի թաղապետարան և Երևանի քաղաքապետարան։ 2021 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից Մարետա Խանջյանի դիմումին ի պատասխան տեղեկացրել են, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին առաջարկվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բակային հատվածները, ըստ առաջնահերթության, ներառել բակային տարածքների բարեկարգման ծրագրերում՝ ապահովելու համար այդ տարածքների պատշաճ բարեկարգումն ու կանաչապատումը՝ բացառելով դրանք այլ անձանց կողմից ապօրինի տիրապետելու հնարավորությունը։ 2023 թվականի մեկ այլ գրությամբ էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության այն ժամանակվա պետ Յակով Ասատրյանը տեղեկացրել է, որ Աղբյուր Սերոբ փողոցի 110 շենքին կից խնդրո առարկա շինությունը չունի իրավական կարգավիճակ, ինքնակամ է։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արամ Մարտիրոսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց՝ կառույցն ինքնակամ է, քաղաքացին դիմել է, որպեսզի այն օրինականացնի, սակայն մերժել են․ պաշտոնյայի խոսքով՝ գործն այժմ դատարանում է։

Շինարարությունն իրականացնող քաղաքացու հետ խոսել չհաջողվեց, նկարահանման պահին նա տանը չէր։

Եթե շինությունը իրավական կարգավիճակ չունի, և ըստ Մարետա Խանջյանի՝ այն պիտի քանդվի, ինչո՞ւ է գործը հասել դատարան, ո՞վ է թերացել աշխատանքում։ Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց՝ տեղեկություն չունի։ Հնարավո՞ր է, որ Արաբկիրի թաղապետարանի՝ այս պահին կալանավորված պաշտոնյաներն են անգործություն ցուցաբերել, քանի որ քանդման աշխատանքներ հենց նրանք պիտի նախաձեռնեին։ Արամ Մարտիրոսյանի կարծիքով՝ անգործություն չի եղել։

Վերջերս ԱԱԾ-ն ու ՔԿ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական ու վարութային գործողություններ իրականացրին, որից հետո վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ համակցված 30 միլիոն դրամ գրավով, իսկ նրա երկու տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին։ Վարույթն իրականացնող մարմնից չէին մանրամասնել, թե ինչի համար են կալանավորվել պաշտոնյաները։ Քաղաքապետարանում Factor TV-ի աղբյուրները հայտնել էին, որ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթով քննության առարկա են ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի և շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանգամանքները:

Արդյո՞ք Աղբյուր Սերոբ 110 շենքի բակային հատվածում կառուցված ինքնակամ շինությունը չքանդելը նույնպես առչվում է այդ վարույթին՝ պարզ չէ։ Մարետա Խանջյանը, սակայն, չի բացառում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան