Երկուշաբթի ԵՄ խորհուրդը կքննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություն սկսելու հարցը․ դեռ հաստատված չէ

Լուրեր

28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
Բոլորը

Եվրոպական միության Նախարարների խորհուրդն օրակարգ է մտցրել և հաջորդ երկուշաբթի պետք է քննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը։

Նույն նիստի ընթացքում ԵՄ Նախարարների խորհուրդը քննարկելու է նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։ Խոսքը 10 միլիոն եվրոյի աջակցության մասին է։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Այսինքն, այս պահին չենք կարող միանշանակ պնդել, որ ԵՄ Խորհուրդը միանշանակորեն հաստատել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Ինչպես այս, այնպես էլ Եվրոպական խաղաղության հիմնադրամից աջակցության ճակատագիրը պարզ կդառնա երկուշաբթի նիստի ընթացքում։

Մինչդեռ, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ ԵՄ Խորհուրդը հաստատել է այս հարցերը և դրանք արդեն իսկ ընդունված որոշումներ են։