Ադրբեջանի կրոնական համայնքների ղեկավարները Շուշիի Կանաչ ժամում մասնակցել են աղոթքի․ հայկական եկեղեցին ներկայացվել է որպես ռուս ուղղափառ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում հավատարմագրված 46 երկրի դեսպանների ու միջազգային կառույցների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների՝ Արցախի գրավյալ տարածքներ, մասնավորապես՝ Շուշի և Վարանդա ուղևորությունից զատ, այնտեղ են այցելել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ադրբեջանի կրոնական տարբեր դավանանքների ղեկավարները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հոգևոր դասի ներկայացուցիչներն այցելել են Շուշիի հայկական եկեղեցիներ։

Մասնավարապես, նրանք եղել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը հայտնի է նաև որպես Կանաչ Ժամ։ Ադրբեջանի քրիստոնեական համայնքների ղեկավարները հայկական եկեղեցում մասնակցել են միասնական աղոթքի։ Պատարագին մասնակցել են Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, ալբանա-ուդիական  քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Ադրբեջանի և Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու թեմի խոսնակ Կոնստանտին Պոմինովը։ Նրանք նաև Հայ առաքելական եկեղեցուն Աստվածաշունչ են նվիրել։

Հատկանշական է, որ Շուշիի Կանաչ Ժամը դարձյալ ներկայացվել է որպես ռուս ուղղափառ եկեղեցի։ Ադրբեջանական այս թեզն ակտիվորեն տարածում է նաև ռուսական կողմը։ Մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը այս տարի փետրվարին Ադրբեջան, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներ այցելելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայերն «օկուպացրել են ռուսական եկեղեցին»։ Այնուհետ, սակայն, Ժուրավլյովը նամակ էր հղել Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով կոմիտեի ղեկավար Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանին և ներողություն խնդրել Կանաչ Ժամը ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու համար։

Ի դեպ, Ադրբեջանի և Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու թեմի  ներկայացուցիչը Կանաչ Ժամը համարում է ռուսական եկեղեցի։ Թեմի խոսնակ Կոնստանտին Պոմինովը Շուշիում լրագրողների հետ զրուցում ասել է, որ Շուշին վերադարձել է Ադրբեջանին և «այն հիմա ազատ է»։

«Հիանալի, գեղեցիկ քաղաք՝ հնագույն ճարտարապետությամբ, մշակութային հուշարձաններով։ Մենք նոր գտնվեցինք տաճարում՝ հին հուշարձան է (խոսքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին է)։ Կասկածներ կան, որ սա ուդիական տաճար է, արխիվներով կպարզվի։ Մենք կգնանք ուղղափառ եկեղեցի (նկատի ունի Կանաչ Ժամը), մզկիթներ»,- ասել է Պոմինովը։

Ադրբեջանի կրոնական տարբեր համայնքների ղեկավարներն այցելել են նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Հայկական Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը «ներկայացրել է եկեղեցու պատմությունը»՝ նշելով, որ հայերը, իբր, «օկուպացիայի տարիներին» փորձել են կեղծել եկեղեցու ծագումը։

Քերիմովը նաև նշել է, որ եկեղեցին հիմա «վերականգնվում է՝ իր պատմական ծագմանը համապատասխան»։ Ի դեպ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանական կողմը ևս փորձում է ներկայացնել որպես ռուս ուղղափառ։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ թիրախային հրթիռակոծության ենթարկեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, իսկ հիմա այն, իբր, վերականգնում են։ Հայկական եկեղեցին ենթարկվում է կամայական, անհասկանալի «ռեստավրացիայի»՝ առանց հայկական կողմի և միջազգային կառույցների համաձայնության ու մասնակցության։

Էմմա Չոբանյան