«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դադարեցրե՛ք հանքարդյունահանումը Ամուլսարում»․ այս կոչով COP17-ի Կապույտ գոտում այսօր խաղաղ ակցիա անցկացվեց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը՝ բարձրաձայնելով ծրագրի հնարավոր բնապահպանական հետևանքների և տարածքի էկոհամակարգին հասցված վնասի մասին։

Բնապահպան Նազելի Վարդանյանի խոսքով՝ վերջերս Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Ամուլսարում շինարարությունն ու հանքարդյունաբերական գործունեությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բացակայության և տարածքի՝ զմրուխտե գոտի լինելու հանգամանքով պայմանավորված։

«Այդուհանդերձ, այս որոշումը հաշվի չի առնում նաև այն հանգամանքը, որ Ամուլսարի հանքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել COP-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Սա անընդունելի է քաղաքացիական հասարակության համար, որը շուրջ 20 տարի պայքարում է այս ծրագրի դեմ։ Ընկերությունը 20 տարի շարունակ ներդրումներ է կատարել, սակայն հանքարդյունահանում չի սկսել։ Փոխարենը՝ ոչնչացրել է այդ տարածքի ամբողջ էկոհամակարգը։ Այդ պատճառով մենք շարունակաբար բողոքի ակցիաներ ենք կազմակերպում և պահանջում մեր կառավարությունից դադարեցնել հանքարդյունահանումը Ամուլսարում»,- հայտարարեց բնապահպան Նազելի Վարդանյանը։

Ակցիայի մասնակիցները ձեռքում պահել էին անգլերեն գրություններով պաստառներ՝ «Փրկե՛նք Ամուլսարը» (Save Amulsar), «Դադարեցրե՛ք Ամուլսարի հանքարդյունահանումը» (Stop Mining Amulsar), «Դադարե՛ք ձևացնել, սկսե՛ք պաշտպանել» (Stop Pretending, Start Protecting) և «Բնությունը՝ շահույթից վեր» (Nature Over Profit)։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան