Նախկին «չեկիստեներ». թողնե՞լ, թե՞ հեռացնել անվտանգության մարմիններից

Լուրեր

21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
Բոլորը

Անցյալ տարեվերջին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պահանջով Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տրամադրեց ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների վերաբերյալ։ Ըստ այդմ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում դեռ շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակիցներ։

1992 թվականին նրանց թվաքանակը եղել է 288։ Մինչև թոշակի անցնելը նրանք շարունակել են աշխատել անվտանգության մարմիններում։ Ի՞նչ է անում տոտալիտար համակարգի անդորրը պահպանող այս անձնակազմը ժողովրդավարական ուղի ընտրած երկրում, ավելի ճիշտ չէ՞ր լինի հրաժարվել նրանից։ Այսօր էլ կարծիքները տարբեր են։

Հրազդանի շրջխորհրդի նախկին քարտուղար, իրավագետ Սարգիս Մակարի Խաչատրյանը ՊԱԿ նախկին աշխատակից է, պարտիական վերահսկողություն է իրականացրել Խորհրդային Հայաստանի պարտիական վերնախավի նկատմամբ։

«Մարդուն հանցագործության մեջ մեղադրելու համար պետք է փաստ ունենալ։ Ես էլ եմ կողմնակից, որ բոլոր նրանք, ովքեր այդ տարիներին պաշտոնական դիրքն են չարաշահել, պատժվեն։ Բայց հախուռն ձևով մարդկանց մեղադրել չի կարելի, դա Բերիայի, Ստալինի գործելակերպն է եղել»,- ասում է նա։

Պետական ծառայությունը Սարգիս Մակարյանը սկսել է Ստալինի անձնական պահպանության գնդում։ Այլ աշխատակիցների թվում ուղեկցել է նրան Թեհրանի և Պոտսդամի կոնֆերանսների ժամանակ։ Հիշում է․ առաջին անգամ, երբ տեսավ գեներալիսիմուսին Կրեմլի հրապարակում՝ մարշալ Շապոշնիկովի թաղման ժամանակ, 40 րոպե անթարթ նայել է նրան. «Նա մարդկանց կախարդելու հատկություն ուներ»։

Նախկին ՊԱԿ աշխատակիցներից ոմանց նա ճանաչում է։ Ինքը հեռացել է կառույցից՝ ըմբոստ բնավորության հետևանքով, բայց չեկիստը նրա համար սուրբ բառ է, որին պետք է արժանանալ։ «Չեկիստ դառնալու համար գիտե՞ք, ինչքան ջանքեր են պետք։ Եթե այդ 60 հոգին նորմալ մարդիկ են, ուրեմն ազգային հարստություն են, և խելոք հասարակարգը պետք է հնից պիտանին վերցնի»,- ասում է նա:

Հնից պիտանին վերցնելը օգտակար է, բայց այն երկրներում, որոնք հենց սկզբից լյուստրացիայի, այսինքն՝ գաղտնազերծման մասին օրենք են ընդունել, ժողովդրավարական գործընթացն ավելի սահուն է եղել։ Քաղաքականության և իրավունքի ինստիտուտի տնօրեն, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը մնացել է քաղաքացիական վերահսկողությունից դուրս։  Նա կողմ է, որ ՊԱԿ աշխատակիցները հեռանան պետական մարմիններից։

«ՊԱԿ-ը ստեղծված է եղել, որ պահպանի մենաշնորհը մեկ խմբի շուրջ, և այդ անձինք բերում են ոչ թափանցիկ, փակ համակարգի սովորությունները, մինչդեռ քաղաքացիական հասարակությունը պահանջում է, որ բոլոր պետական համակարգերը գործեն թափանցիկ»,- նկատում է նա։

Այսօր Հայաստանի գրեթե բոլոր պետական հաստատություններում Ազգային անվտանգության ծառայությունն ունի ներկայացուցիչ: Իրողություն, որի մասին, սակայն, ընդունված չէ բարձրաձայնել:

Սյուզան Սիմոնյան