Աղմուկի կենտրոնում հայտնված մանկապարտեզը փակել է դռները հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Ամիսներ առաջ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկարների հրապարակումով աղմուկի կենտրոնում հայտնված Երևանի թիվ 92 մանկապարտեզը կրկին անհանգիստ է։ Ամանորյա տոներից հետո երեխաներին մանկապարեզում ոչ թե նվերներով են դիմավորել, այլ՝ փակել են դռները նրանց առաջ։ Տնօրենը հրաժարվել է տեսախցիկի առաջ ծնողներին բացատրել՝ ինչո՞ւ երեխաներին չեն ընդունում:

«Առավոտյան ժամը 8-ին երեխայի հետ եկա մանկապարտեզ, առանց ոչ մի փաստացի ծանուցում ստանալու, որ բալիկս էլ չի կարող հաճախել մանկարապարտեզ և տնօրենն ինձ ասաց՝ չես կարող քո բալիկին թողնել մանկապարտեզում»,- ասաց ծնողներից Ստելլա Միրզոյանը։

Ներառական կրթություն ստացող երեխաների ծնողներին հաջողվել է պարզել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է հատուկ խնամք ապահովող 23 աշխատակցի ֆինանսավորումը՝ նոր տարում աշխատանքային նոր պայմանագրեր չեն կնքվել։ Ստելլան պատմում է՝ դեռ անցած տարի հոկտեմբերին քաղաքապետարանի պաշտոնյաներն իրենց հանգստացրել են՝ երեխաները խնդիր չեն ունենա՝ հատուկ մանկավարժները կկազմակերպեն փոքրիկների ներառումը սովորական խմբեր։ Խոստումը լսելով՝ ծնողներին թվացել էր՝ հունվարի 8-ից ներառական ծրագիրը կշարունակվի։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ծնողներին պարզաբանել էր՝ Սոցապնախարարության կողմից ներառական խնամք ապահովող մասնագետների հաստիքների ֆինանսավորման դադարեցումից հետո քաղաքապետարանը ինքն է ֆինանսավորելու աշխատակիցներին․ «Որպեսզի մենք կարողանանք այդպիսի հաստիքներ ունենալ, պետք է լինի հատուկ ավագանիի որոշում, քաղաքապետի որոշում»։

Մինչ քաղաքապետարանում կփորձեն որոշում կայացնել, Ստելլան ու ևս 23 երեխայի ծնող կանգնել են  փաստի առաջ՝ մանկապարտեզը փոքրիկներին չի ընդունում։ Ինչպես և՝ անաշխատանք՝ փողոցում են հայտնվել 8 երեխայով համալրված 3 խմբի հետ աշխատող լոգոպեդներ, հոգեբաններ, ֆիզիոթերապևտներ, հատուկ մանրավարժներ՝ ընդհանուր 23 աշխատակից։ Ստելլա Միրզոյանն ասում է․ «Այս մանկապարտեզը միակն է Հայաստանում, որը բալիկներին ծառայություն է տրամադրում՝ երեխաներին սոցիալականացնելով ու միաժամանակ հատուկ անհատական ծրագրերով կազմակերպելով երեխաների թերապիաները»։

Հատուկ խնամքի կարիք ունեցող 3 տարեկան երեխայի ծնող Աննա Ստեփանյանը պնդում է՝ կառավարությունը խախտել է օրենքը՝ գրավոր չի ծանուցել, որ իրենց բալիկներին զրկելու է հատուկ խնամքից, դադարեցրել է ֆինանսավորումը ու սա այն դեպքում, երբ ծնողները գործող  պայմանագիր ունեն մանկապարտեզի հետ։ Ծնողներից Աննա Ստեփանյանը նշում է․ «Ստացվում է՝ առանց զգուշացման պարզապես և՛ երեխաները, և՛ ծնողները տարվա սկզբին չեն կարող այլ մանկապարտեզ տանել, մենք չենք կարող այլ տեղ տալ մեր երեխաներին, ծնողները չեն կարող գնալ աշխատանքի, երեխաների խնամքը վտանգված է՝ չնայած կնքված գործող պայմանագրի»։

Կառավարական մարմինները, ծնողների խոսքով, իրենց անօգնական վիճակում են թողել։ Հուսահատված՝ հատուկ տեսահոլովակ են նկարել՝ օգնության կանչով դիմել ժողովրդին, սակայն վարչապետին, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություններին, ՄԻՊ-ին ուղղված նամակները վերահասցեավորվել են Երևանի քաղաքապետարանին։ Աննա Ստեփանյանն ասում է․ «Պաշտոնական պատասխան մենք չունենք, մեզ արհամարհում են, երկու ամսվա ընթացքում մենք պատասխան չենք ստացել, և մենք գտնվում ենք բացարձակ անորոշության մեջ՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների հետ, որոնց պետությունը միջազգային իրավունքով պարտավոր է գումար հատկացնել»։

Մեկ ուրիշ ծնող Գոհար Միքայելյանը նշում է․ «Խնդրում ենք, հորդորում ենք Հայաստանի իշխանություններին, որպեսզի այս խնդրի լուծումը տան։ Այսօր ոտնահարված են մեր երեխաների իրավունքները, պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր խախտել և ոտնահարել են այդ իրավունքները»։

Ծնողները սրտնեղած են՝ իրենց երեխաները այս մանկապարտեզում և այս մասնագետների շնորհիվ դրական արդյունքներ են արձանագրում, մի՞թե պաշտոնյաներին դա տեսանելի չէր, երբ փոքրիկներին մանկապարտեզից հանում էին դուրս։ Ստելլա Միրզոյանն ասում է․ «Երեխան սկսեց մարդկանցից չխուսափել, սկսեց ձայներ արտաբերել, հասարակության մեջ պահվածքը շտկվել էր, և կողմնակի հարց անծանոթ մարդկանց մոտ չէր առաջացնում, ընդամենը երեք ամսում իմ բալիկնը էնպիսի ձեռքբերումներ ունեցավ, որ ես տարուց ավել մասնավոր վերականգնողական կենտրոններից չկարողացա ստանալ»։

Հատուկ մանկավարժ Քրիստինե Առաքելյանը մանկապարտեզում աշխատում է բացման օրվանից՝ 2015 թվից, թե՛ նա, թե՛ հատուկ մանկավարժ Սյուզի Թովմասյանը վստահ են՝ դադարը բացասաբար է ազդելու երեխաների առողջության և վերականգնողական գործընթացի վրա։ Քրիստինե Առաքելյանն ասաց․ «Ամենօրյա թերապիաները, պարապմունքները, ներառումները, միանշանակ, իր արդյունքը տալիս է։ Հիվանդանալու դեպքում, եթե մի շաբաթ չի հաճախում երեխան մանկապարտեզ, միանշանակ, հետընթաց լինում է»։

Ամիսներ առաջ թիվ 92 մանկապարտեզը կրկին աղմուկի կենտրոնում էր հայտնվել՝ այն բանից հետո, երբ համացանցում էին հայտնվել հատուկ խնամք ստացող՝ աթոռներին կապված երեխաների նկարները։ Շատերը դա բռնություն էին որակել երեխաների նկատմամբ, հետո մանկապարտեզից պարզաբանեցին՝ կան դժվար կառավարելի վարքով երեխաներ, որոնք ավելի մոտիկից հսկողության կարիք ունեն։ Ծնողներից հետաքրքրվեցինք՝ կապ տեսնո՞ւմ են նկարների հրապարակման պատմության ու ֆինանսավորման դադարեցման մեջ։ Ստելլա Միրզոյանը ասաց․ «Նկարների տարածումը չունի սրա հետ կապ, որովհետև իրենք վաղուց էին որոշել դադարեցնել ֆինանսավորումը, մինչ նկարների տարածումը։ Իսկ նկարների տարաումը՝ մի անհատ փորձել է իր անունը և ՀԿ-ի անունը ավելի շատ հնչեցնել համացանցում»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Factor TV-ին պարզաբանեց՝ 2019 թվականի սկզբից սկսած քաղաքապետարանը բազմիցս զգուշացվել է, որ դեկտեմբերի վերջին մանկապարտեզի ֆինանսավորումը դադարեցվելու է։ Իսկ նախարարությունը  սուբսիդիոն ֆինանսավորումից անցում է կատարել մրցութային կարգով դրամաշնորհների տրամադրման։

«Մեր այս մրցույթներին քաղաքապետարանը կամ մանկապարտեզը, կամ այլ կազմակերպություն, որը կցանկանար ծառայություն մատուցել հենց տվյալ մանկապարտեզում, չի դիմել, այդ իսկ պատճառով մենք չէինք կարող շեղվել մրցույթի սկզբունքից և մեկ կազմակերպության կամ մեկ ՀԿ-ի տրամադրել սուբսիդիա։ Ուղղակի փոխվել է ֆինանսավորման տրամաբանությունը։ Մանկապարտեզները ուղղակի մեր ենթակայությամբ չգործող կառույցներ են այդ իսկ պատճառով մենք չենք կարող ֆինանսական աջակցություն տրամադրել մի կազմակերպության, մի կառույցի, որը մեր ենթակայությամբ չի գործում։ Այլ կլիներ, եթե որևէ կազմակերպություն մասնակցեր տվյալ ծառայությունը մատուցելու մրցույթին, շահեր և ծառայություն իրականացներ այս հաստատությունում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց՝ հարցի լուծումն ընթացքի մեջ է, ուղղակի դեռ կարգավորման ենթակա խնդիրներ կան՝ կապված ֆինանսավորման ձևի ու աղբյուրների հետ. «Բացի ֆինանսավորման ձևի հետ կապված հարցերից, եթե հիշում եք՝ ամիսներ առաջ քննարկումներ ծավալվեցին նախաներառականության արդյունավետության հետ կապված, և մասնագետների կարծիքներն այդտեղ կիսվում են։ Նախաներառական կրթության կազմակերպման ձևին վերաբերող տարակարծություններ կան մասնագետների մոտ, բայց հնարավորինս սեղմ ժամկետում այդ հարցը կլուծվի։ Լուծումը տրվելու է երեխաների լավագույն շահի շրջանակներում»։

Հակոբ Կարապետյանն ասաց, որ քնարկումներ գնում են քաղաքապետարանի ու պետական այլ կառույցների մասնագետների միջև։ Իսկ թե երբ ներառական խմբերի ճակատագիրը վերջնականապես կորոշվի, քաղաքապետի խոսնակը ժամկետ նշել չի կարող։

Ռոբերտ Անանյան