«Տնտեսությունը զարգանում է նախկինների օրոք կատարված ներդրումների հաշվին». Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, այսօր խորհրդարանում բավարար ձայներ չհավաքեց ԱԺ նախագահի՝ Անվտանգության խորհրդի աշխատանքներին օրենքի ուժով մասնակցելու նախագիծը և, փաստորեն, մերժվեց։ Ըստ Ձեզ՝ պե՞տք է ԱԺ նախագահը դառնա Անվտանգության խորհրդի անդամ։

-Ես ժամանակին, երբ նախկինների օրոք քննարկում էին ԱԱԽ մասին օրենքը, համառորեն պնդում էի, որ այդ խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք աներկբա պետք է ունենան ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը։ Նրանք թեպետ ուղղակիորեն անվտանգության հարցերի համար պատասխանատվություն չեն կրում, սակայն համաձայնվեք, որ արտակարգ դրություն և ռազմական դրություն հայտարարելու պարագայում խորհրդարանն ուղղակի մասնակցում է։ Երկրորդ՝ ես չեմ կարծում, որ երկրի բարձրագույն ղեկավարության մի մասը կարող է օտարված լինել անվտանգության խնդիրներից, անկախ նրանից՝ մասնակցո՞ւմ են որոշումների կայացմանը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, օրենսդրական նախաձեռնություն կար, որ ԱԺ նախագահը և ՀՀ նախագահը մասնակցեն ԱԱԽ նիստերին, ընդ որում՝ նրանք նախօրոք տեղեկանային քննարկվող հարցերից և իրենց մասնակցության վերաբերյալ որոշումն իրենք կայացնեին։ Օրինակ՝ մեր ԱԺ նախագահը միջխորհրդարանական շփումների շրջանակում տարբեր պետությունների իր կոլեգաների հետ հանդիպելու ժամանակ, միգուցե, պարագաների բերումով կանգնի խնդիրների առաջ՝ կապված անվտանգության հարցերի հետ, և այդ հարցերում չունենա ինֆորմացվածության այնպիսի մակարդակ, որ ձևավորի սեփական մոտեցում և արձագանքի կոլեգաների հարցադրումներին: Դա թույլատրելի չէ։

-Բայց այն, որ ԱԽ նիստը ղեկավարում է վարչապետը, դիսկոմֆորտի խնդիր չի՞ առաջացնում ԱԺ նախագահի համար:

-Եթե դիսկոմֆորտի հարց է, արդյո՞ք դիսկոմֆորտ չէ, երբ ԱԺ նիստերին մասնակցում է վարչապետը և պատասխանում հարցերին։ Այստեղ հարցն այլ է՝ արդյո՞ք երկրի բարձրագույն ղեկավարների մի մասը պետք է տեղեկացված լինի անվտանգության խնդիրներին, ես ասում եմ՝ այո՛: Կարո՞ղ են նրանք մասնակցություն ունենալ այդ խնդիրների քննարկմանը, ասում եմ՝ այո՛: Կարո՞ղ են մասնակցել որոշումների կայացմանը, ասում եմ՝ ո՛չ։

-Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանն սկսում է 2020 թվականի բյուջեի քննարկումը։ Այն 700 միլիոն դոլարով ավելի է նախորդ տարվա բյուջեից։ Ըստ Ձեզ՝ հեղափոխակա՞ն է այս բյուջեն կամ կարո՞ղ էր լինել այդպիսին։

-Ձեր հարցի պատասխանը վարչապետն է տվել, ինքն է բյուջեն որակել պահպանողական, ոչ հեղափոխական։ Եվ ինքն անկեղծ է այս գնահատականի մեջ։ Որովհետև որևէ պարագայում, եթե դուք նախընթաց շրջանում ունեք կամ կանխատեսում եք 6.3 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, կանխատեսում եք հարկային եկամուտների տպավորիչ աճ և այդ պայմաններում կանխատեսել 4.9 տոկոս տնտեսական աճ, որևէ պարագայում չի կարող բյուջեն լինել հեղափոխական: Իսկ ինչո՞ւ է պահպանողական։ Այս հարցը փորձում է շրջանցել։ Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտների տպավորիչ աճը խոսում է հարկային վարչարարության ոլորտում բավականին լուրջ բարեփոխումների մասին: Դրանք սկսվել են դեռ վաղուց, անցյալից։ Ինձ մտահոգում է այն փաստը, որ մեր կառավարիչները փորձում են շրջանցել, թե ինչու չի հաջողվում։

-Վարչապետն ասում է, որ տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է, ի՞նչը նկատի ունի։

-Վերջին հաշվով շատ բան կարելի է ասել, փաստն այն է, որ տնտեսության թռիչքաձև զարգացում չարձանագրեցինք։ Չէինք էլ կարող արձանագրել։ Տնտեսությունն իներցիոն համակարգ է։ Ինչու՞ է վարչապետն ասում պահպանողական։ Նախորդ բյուջեն ասում էր իներցիոն։ Որովհետև տնտեսությունը նախկին իշխանությունների օրոք կատարված ներդրումների հաշվին է զարգանում։

-Այսօր էլ։

-Այսօր էլ։ Որովհետև եթե այսօր ներդրում կատարեն, դրա արդյունքը երկու երեք ամսից չեք տեսնի։ Դա կտեսնեք երկու տարի, երեք տարի հետո։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան