Լավրովը մեղքը գցեց մեզ վրա, ասաց՝ ՀՀ-ն է ԼՂ-ին հանել բանակցություններից, մի՛ մեղադրեք Ադրբեջանին. Մանվել Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, նախ անդրադառնանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին: Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու՝ Երևանի առաջարկի մասին հարցին՝ Լավրովն ասել է, մեջբերեմ՝ «Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի բնակչության համաձայնության որևէ համաձայնություն հնարավոր չի լինի ձևակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի»: Այդ դեպքում, եթե բոլորի համար է դա հասկանալի, ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագներն այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում:

-Ինքն էլ է համանախագահող երկրի ներկայացուցիչ։ Ես կարծում եմ, որ մի շարք հարցեր են ճշտել, դա միակ հայտարարությունը չէր: Ռուսաստանն ուղղակի փորձեց ինչ-որ տեղ պատասխանել ՀՀ-ի կողմից բարձրացրած հարցերին։ Ամիսներ առաջ Փաշինյանը մի շարք հարցեր բարձրացրեց և ասաց, որ դրանց պատասխաններն է ուզում ստանալ։ Փորձում էր բանակցային պրոցեսում պատասխանատվության հարցը հստակեցնել, թե ով ինչի համար էր պատասխանատու։ Հիմա այդպիսի պատասխաններ են գալիս Ռուսաստանից, դարձյալ անորոշ, իբր՝ պարզ չէ՞, որ առանց Արցախի չի լինի, սակայն դուք պիտի որոշեք՝ կմասնակցե՞ն, թե՞ չեն մասնակցի։ Ուրիշ բան չկա։ Փաշինյանի առաջ քաշած այդ թեզը, որը ոչ թե բանակցային պրոցեսին է վերաբերվում, այլ քայլ է դիվանագիտական, որ կողմերի դիրքորոշումը պետք է բոլոր երեք երկրների համար ընդունելի լինի։ Սա էական է, որովհետև արդեն իսկ այդ թեզը ընդունվեց համանախագահողներից մեկի կողմից։ Ռուսաստանը պարզ ու հստակ ասաց, որ գոյություն ունի սուբյեկտ, առանց որի խնդիրը չի լուծվի։

-Արժե՞ սպասել, որ համանախագահող մյուս երկու երկրներն էլ նմանատիպ հայտարարություն կարող են անել։

-Ամեն ինչ կարող է լինել։ Վերջին ամիսներին շատ բան է փոխվում աշխարհում։ Հիշո՞ւմ եք՝ շատերն էին ասում, որ անհնար է, որ Միացյալ Նահանգները կարող են ճանաչել ցեղասպանությունը։ Բայց տեսանք, թե ինչպես երկու կուսակցությունով նստեցին ու արեցին։ Հիմա եթե վաղը հանկարծակի որոշեն Արցախը ճանաչել, ես չեմ զարմանա։ Սա կապված է շատ ավելի լայն գործընթացների հետ։ Մենք պիտի հետևենք, թե նոր իրավիճակում ինչեր են կատարվում և ինչ ազդեցություններ դրանք կարող են ունենալ երկրների դիրքորոշումների վրա։

-Բոլոր դեպքերում, Լավրովի այդ հայտարարությունը ԼՂ ժողովրդի համար հո՞ւյս է, թե՞ ոչ։

-Այնքանով է լավ, որ ժողովուրդը ոչ մի բանի հետ հույս չի կապում, ժողովուրդը ռացիոնալ է դարձել։ Վերջին տասնամյակներում եղել են վիճակներ, երբ անհույս էին, բայց երբ խնդիրները դնում ես, լուծման ես հանգում։

-Մինչ այդ էլ Լավրովը մի միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը, ասել էր, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ» ու նմանատիպ հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացի առաջընթացին: Ի՞նչ նկատի ուներ ՌԴ ԱԳ նախարարը։

-Իրենց խնդիրն այն է, որ առաջարկած կա ինչ-որ արժեքներ, մնացեք դրանց մեջ։ Բայց իրականության մեջ նման բաներին մեծ տեղ պետք չէ տալ։ Հիմա Ալիևն է ասում՝ Երևանն ենք վերցնելու, Թբիլիսին ենք վերցնելու։ Նրան հասկացնում են՝ եկեք այսքանի մեջ մնանք։

-Լավրովը նաև հիշեցրեց, որ բանակցությունների սկզբնական փուլում Լեռնային Ղարաբաղը դրանց մասնակից էր: Նա նշեց նաև, որ ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը: Ըստ Ձեզ՝ ո՞ր նախագահին նկատի ուներ նա:

-Հայաստանում ինչքան ուզում եք՝ խոսեք, ամեն մեկն իր նախագահի մասին է խոսելու, դա անիմաստ զրույց է, քաղքենիական։ Ինչո՞ւ է Լավրովը դա ասել։ Լավրովը մի երկու բան է ասել նախկին նախագահների հետ կապված, Սերժ Սարգսյանի գործունեության հետ կապված, դիվանագիտության, ավելի կոնկրետ՝ ինչ-որ բան է ասել հայ-թուրքական հարաբերությունների առիթով։ Ես ընդամենը կարծում եմ՝ վերաբերմունք էր ուզում ցույց տալ։

-Այս դեպքում այդ վերաբերմունքը Քոչարյանի հանդե՞պ էր։

-Դե, ըստ երևույթին։ Ով ոնց ուզում է հասկանալ, բայց նա ինչ-որ մեղք գցեց մեր վրա, ասաց՝ Հայաստանն է դա արել, մի՛ մեղադրեք Ադրբեջանին, մի՛ մեղադրեք Մինսկի խմբին։ Ինչո՞ւ։ Որովհետև մեղադրանքներՄինսկի խմբի հանդեպ  հնչել են։ Ես էլ բազմաթիվ անգամ հնչեցրել եմ մեղադրանք, որ Մինսկի խումբն իր մանդատից դուրս է եկել։ Նա իր մանդատը ԵԱՀԿ-ից ստացել է 1994-ին։ Պարզ, հստակ նշված էր, թե ֆորմատը որն է։ Իրենք հետագայում հեռացան այդ մանդատից, Արցախը հանեցին։ Ա՛յ, այդ մեղադրանքից դուրս գալու խնդիր էր, որ դո՛ւք եք արել, մենք չենք արել։ Բայց իրենք իրավունք չունեին, որովհետև մանդատից դուրս գալու իրավունք ոչ ոք չունի։ Եթե անգամ կողմերն են որոշել, դա ոչինչ չի որոշում։ Եթե կողմերը որոշել են, այդ ժամանակ Մինսկի խմբի համանախագահները պիտի հեռանային, ասեին՝ կներեք, դուք մեր մանդատից դուրս եք եկել։ այդ մեղքը կա, աշխարհում էլ նման բաները չեն սիրում։ Ամենանուրբ հարցերում ցույց են տալիս, որ մենք չենք, դուք եք։ Ինքն ընդամենը դա է արել։

-Այսինքն՝ Լավրովը Արցախին բանակցություններից դուրս թողնելու մեղքը Մինսկի խմբի վրայից գցել է Հայաստանի՞ վրա։

-Իհարկե։ Ասել է՝ դուք եք արել, մենք կապ չունենք, մենք մեր մանդատի մեջ ենք։

-Պարո՛ն Սարգսյան, Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ մեկը չի կարող պատերազմ սկսել։ Նախ՝ հնարավո՞ր է պատերազմ Հայաստանի և Թուրքիայի միջև, և ի՞նչ նկատի ունի Սերգեյ Լավրովը։

-Ինքը խոսում էր այն մասին, որ փորձ կար հարաբերություններ հաստատել։ Իրենք ասել են, որ չի ստացվի, բայց էլի դուք եք որոշել, որ հնարավոր է: Բայց տեսաք, որ չեղավ, ինչը չի նշանակում, որ պատերազմ կլինի։ Իմաստը ո՞րն է։ Էլի մեղքը գցելու խնդիր է։

-Այսինքն, հայտարարությունը չի՞ նշանակում, որ Ադրբեջանը չի կարող կանգնել Հայաստանի և Թուրքիայի միջև։

-Չեմ կարծում, նմանատիպ մի բան երբ խոսում էր մի ամիս, ամիս ու կես առաջ, բանակցային պրոցեսի մասին ասաց՝ չի հաջողվում վերականգնել բանակցային պրոցեսը, բայց դա չի նշանակում, որ պատերազմ կլինի։ Նման է։ Այնքան ժամանակ, որ մենք՝ ռուսներս կանք, հետևում ենք, ձեզ հետ էլ ենք լավ, նրանց հետ էլ։ Առանձնապես բան պետք չէ սպասել, բայց բարդություններ չեն կարող լինել, տիրոջ մոտեցումներով էր խոսում։ Բայց թեթևակի ժեստեր դեպի Հայաստանի շահերը Լավրովի հայտարարություններից երևում էր:

-Ո՞ր իմաստով։

-Թուրքիայի հետ խնդիրներն ունեն, լուրջ խնդիրներ: Այնպես ստացվեց, որ հոկտեմբերին Սիրիայում ԱՄՆ քաղաքականության հետ կապված Ռուսաստանը լուրջ խնդրի բախվեց, զորքը եկավ ու կանգնեց Թուրքիայի զորքի դեմ դիմաց, պատասխանատվություն վերցրեց, որ չթույլատրի թուրքական զորքը առաջ գա։ Այնպես ստացվեց, որ երկու երկրի ծրագրերը տարբերվեցին՝ Ռուսաստանը պետք է պահպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը ու Ասադին, իսկ Թուրքիան իր պլանները ունի։ Այս պրիզմայից ելնելով են իրենք առաջնորդվում։ Իզուր չէ, որ պաշտպանության նախարարը եկավ Հայաստան ու ասաց, որ բազան ուժեղացնում ենք, նոր զենքեր ենք բերում, հետո ԱԳ նախարարը եկավ, հետո Պուտինն եկավ ու ռևերանսներ ասեց։ Մի շատ լավ հումորիստ ունեինք, ասում էր՝ եթե հանկարծ Ռուսաստանը Հայաստանին հիշում է, ուրեմն վիճակը լավ չէ։ Մոտավորապես այսպիսի վիճակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան