Զարմանում են․ դա նման է հեծանիվ հորինելուն․ Համազասպ Դանիելյանը՝ Սերգեյ Բագրատյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 11:28
Բոգոտա․ Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
30.03.2026 | 11:24
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց
30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
30.03.2026 | 10:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»
30.03.2026 | 10:37
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
30.03.2026 | 10:25
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
30.03.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ
30.03.2026 | 09:33
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ  ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ընդդիմությանը լծակներ տալու առաջարկին։

«Մեզ համար հունվարից սկսած այս ամբիոնում կարևոր է եղել հարցը՝ արդյոք ԱԺ-ն ունի՞ վերահսկողական անհրաժեշտ գործառույթներ և այս բյուջեի կատարողականի ժամանակ ականատես եղանք այն իրականությանը, որ անգամ այն մարդիկ, որոնց մասին ասվում էր, որ վերահսկողությունից դուրս են, եկան այստեղ։ Խորհրդարանական վերահսկողության առումով պետք է ասեմ, որ 230 հարց է տրվել բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ և դրանք տվող ճնշող մեծամասնությունը եղել են «Իմ քայլի» պատգամավորները և տրվել են սուր հարցադրումներ»,- ասաց  Դանիելյանը՝ հիշեցնելով, որ այդ 230 հարցերը տրվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման 30 ժամ տևած քննարկման ընթացքում։

Համազասպ Դանիելյանն ասաց, որ լսելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ընդդիմությանը տրվող վերահսկողական լծակների մասին առաջարկը, մեկ բան կարող է միայն ավելացնել․ «Զարմանում եմ։ Առաջարկ է արվում, որ ընդդիմությանը հանձնվի մի մարմին, որն անկախ է և ապաքաղաքական, կամ մեկ այլ այնպիսի մարմին, որի գործառույթն է գործադիրի ներսում գործողություններ իրականացնել։ Սրանք բաներ են, որոնք ավելի շատ  նման են ոչ թե խնդիր լուծելուն, այլ հեծանիվ հորինելուն»։