Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Հայաստանում առաջարկվում է փոխել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը նշանակված պատժի ժամկետում հաշվակցելու կարգը։

Նախագծի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն է։ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կալանավորված անձի՝ անազատության մեջ անցկացրած մեկ օրը ազատազրկման պատժի երկու օրվա դիմաց հաշվարկելու հնարավորություն սահմանել։

Գործող կարգավորմամբ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու մեկ օրը հաշվակցվում է ազատազրկման պատժի մեկ օրվա դիմաց։ Նախագծով առաջարկվում է այդ հարաբերակցությունը դարձնել 1։2։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխության նպատակը քրեակատարողական հիմնարկներում խախտված իրավունքների պաշտպանության և ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց իրավունքների հետ դրանց համաչափության ապահովումն է։

Հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններին, գերբնակեցման խնդրին և միջազգային կառույցների արձանագրած թերություններին։

Նախագծի հեղինակը հղում է անում նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցներին՝ ընդգծելով կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունը։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը դեռ չի քննարկվել պետաիրականա հանձնաժողովի նիստում։

 

Եվգենյա Համբարձումյան