Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եվրամիության ներկայացուցիչներին առաջարկել են կրկին ավելացնել ռուսական գազի գնումները, որոնք կրճատվել էին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Այս մասին հայտնել են The New York Times-ի աղբյուրները։

Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինային առաջարկել են վերսկսել ռուսական գազի տարանցումը։

Թրամփի հատուկ բանագնացները ռուսական գազի արտահանումը Եվրոպա վերականգնելը դիտարկում են որպես խաղաղ կարգավորման մաս։ Նրանք կարծում են, որ դա ձեռնտու կլինի ինչպես Ուկրաինային, որը կկարողանա վերականգնել տարանցումից կորցրած եկամուտները, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց ընտրողները դժգոհ են էներգակիրների գների բարձրացումից։

Եվրոպական կողմը մերժել է Ուիթքոֆի և Քուշների առաջարկը, հայտնել են The New York Times-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ որոշ եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներ կարծում են, որ ԱՄՆ-ն ձգտում է վերականգնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա նաև այն պատճառով, որ ցանկանում է մասնաբաժին ստանալ դրա արտահանումից։

Եվրամիությունը շարունակում է ռուսական գազ գնել, սակայն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այդ գնումները զգալիորեն կրճատվել են։ Եթե 2021 թվականին ռուսական գազն ապահովում էր ԵՄ-ի գազի պահանջարկի 45%-ը, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 13%։

Ուկրաինան 2025 թվականից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Եվրոպա՝ կորցնելով տարեկան շուրջ մեկ միլիարդ դոլար տարանցման վճարներից։

Վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփը պայմանավորվել է Վլադիմիր Պուտինի հետ համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ, հրաժարվել է Ռուսաստանի դեմ կիրառել «դժոխային պատժամիջոցները» և սկսել է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ պահանջելով դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները։

Թրամփը հայտարարել է, որ այդ հարվածները բարձրացնում են դիզելային վառելիքի գներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Սակայն, ըստ հրապարակման, դիզելային վառելիքի թանկացման հիմնական պատճառը ԱՄՆ-ի պատերազմն է Իրանի դեմ և Հորմուզի նեղուցի շրջափակումը։