Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 6. Շեմը

Լուրեր

05.02.2026 | 20:21
ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել
05.02.2026 | 20:10
Դավիթ Խուդաթյանը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր
05.02.2026 | 20:00
Ունենք սերիական արտադրության զենք՝ հրետանի, որն աշխարհում լավագույնն է․ դա մատակարարվում է ՀՀ բանակին․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:48
Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանը
05.02.2026 | 19:43
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
05.02.2026 | 19:39
Թե Մասիսին բան պատահի, ազգովի դառնանք ֆիդայի. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:32
Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետը «քաղաքական լրտեսության» մեջ է մեղադրվում
05.02.2026 | 19:23
Նույնաբովանդակ հարցազրույց տվել էի նաև փետրվարին, ինչո՞ւ վարույթ չէր հարուցվել. Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:12
Վենսը երկուշաբթի կայցելի Հայաստան, իսկ ամսվա վերջին` Ադրբեջան
05.02.2026 | 19:10
Սա ի՞նչ նշան է. Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ իր համար պարզ չէ, թե ինչում են իրեն մեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:00
Կրեմլը թող ՀՀ-ի հակառուսական տրամադրությունների պատճառը փնտրի ՌԴ-ում․ դու էիր Արցախի անվտանգություն ապահովողը՝ կորցրինք․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:50
Ալիևը կվերադարձնի՞ պատանդառվածներին․ կանխատեսելի դատավճիռներ Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:42
Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվեց
05.02.2026 | 18:30
Ռուսամետ հաքերները Օլիմպիական խաղերի բացումից առաջ հարձակվել են օլիմպիական օբյեկտների և Իտալիայի դեսպանատների կայքերի վրա
05.02.2026 | 18:25
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտնել է վերադարձի մասին
Բոլորը

Պետական պարտքի մեծության օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցին անդրադարձել եմ 2015թ.-ին (http://www.osf.am/wp-content/uploads/2015/09/PM_report_06.09.2015.pdf): Վերջին օրերին պետական պարտքի շեմը բարձրացնելու մասին հարցը նորից հանրային օրակարգ նետվեց վարչապետ Փաշինյանի կողմից: Ապա այլ աստիճանի պաշտոնյաները սկսեցին կրկնել նրան: Վ. Կարապետյանն, օրինակ, կարծիք է հայտնում, որ եթե ուզում ենք ճանապարհները բարելավել, ստիպված ենք լինելու նոր արտաքին պարտք ներգրավել:

Պարտքի մեծության և դրա շեմի հետ կապված հարցը կարծես տեսիլք լինի, déjà vue:

Նախկինում ևս ՀՀ պաշտոնյաները խոսել են պետական պարտքի ավելացման և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտության մասին: 2008-2009թթ.-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարծիք էր հայտնում, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը հնարավորություն է Հայաստանի համար (https://banks.am/am/news/newsfeed/2553), որ երկրի պարտքը շատ ցածր է և հնարավոր է եռապատկել արտաքին պարտքը,  ինչը թույլ է տալիս լուրջ պետական ներդրումային ծրագրերի մասին խոսել (https://hetq.am/hy/article/34299): 2008թ.-ից հետո պարտքը եռապատկվեց և գրեթե քառապատկվեց, սկսվեցին մեծածավալ ներդրումային ծրագեր, սակայն Հայաստանի քաղաքացիները որևէ էական փոփոխություն իրենց ամենօրյա կյանքում չզգացին:

Օգտակար կլինի վերհիշել, որ այս ճանապարհի կեսին անտեսվել է մի նախազգուշացում: 2014թ.-ի փետրվարի 26-ին ԱԺ պատգամավորի հարցին պատասխանելով ՀՀ վարչապետն ասել էր (https://www.azatutyun.am/a/25278335.html), որ գիտակցաբար դադարեցրել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, քանի որ Հայաստանում չկան  նման ճանապարհներ նախագծելու (չունեինք գիտելիքներ, մասնագետներ և նորմատիվ ակտեր) և  նմանատիպ մեծածավալ ներդրումների պարագայում ճանապարհների շինարարություն կառավարելու կարողություններ: Չնայած վերը նշվածին, ՀՀ կառավարությունը շարունակեց շինարարությունը: Հիշեցման կարգով. հյուսիս-հարավի շինարարությունը պետք է ավարտվեր 2019թ.-ին: Արձագանքելով պարոն Կարապետյանին կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքացիներն ուզում են լավ ճանապարհներ ունենալ, բայց Հայաստանի կառավարությունը սովորե՞լ է արագ և որակով ճանապարհներ կառուցել:

Բայց արդյոք պետական պարտքի առավելագույն մեծության շեմը կարևո՞ր ցուցանիշ է: Ի՞նչ կփոխվի, եթե պետական պարտքի շեմը սահմանվի 70%, 80%, 90%, 100%, կամ օրինակ 200%: Ինչպես վկայում են պետական պարտքի սպասարկման վերաբերյալ տվյալները, պետական պարտքի սպասարկումն արդեն իսկ մեծ ծավալով ֆինանսական միջոցներ է պահանջում: Այդ միջոցների ծավալը զգալիորեն գերազանցում է այն միջոցների ծավալը, որոնք հատկացվում են, օրինակ, առողջապահությանը: Ամենայն հավանականությամբ այս պահին արդեն իսկ առկա պետական պարտքի սպասարկմանն ուղղվող ֆինանսական միջոցների ծավալը 2020թ.-ին կգերազանցի 200 մլրդ դրամ, կամ 2019թ.-ի համար նախատեսված 158 մլրդ դրամի նկատմամբ աճը կկազմի մոտավորապես 25-26%: Արդյոք կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և մնացած այլ ծախսերը կաճե՞ն պարտքի սպասարկմանն ուղղվող միջոցների աճի տեմպերին հավասար տեմպերով, թե՞  ինչպես նախկինում, պետական պարտքի սպասարկման ծախսերը կաճեն առաջանցիկ տեմպերով:

Պետական պարտքի սպասարկման հետ կապված ևս մի հանգամանք կա, որը հաճախ հաշվի չեն առնում: Երբ խոսում են 2020թ.-ի սեպտեմբերին մարվող պետական պարտատոմսերի դիմաց վճարման մասին, նշում են դրանց վերաֆինանսավորման (rollover) մասին: Փաստորեն, այն պարտքը, որը մարվելու է 2020թ.-ի սեպտեմբերին, երկարացվելու է, ֆինանսական նոր միջոցներ պետական բյուջեն չի ստանալու, սակայն շարունակելու է առնվազն ևս մի քանի տարի տոկոսներ վճարել այն պարտքի դիմաց, որը ներգրավվել է 2013թ.-ին: Այս գործարքի տարօրինակությունը գնահատելու համար առաջարկում եմ դիտարկել մի պարզեցված օրինակ մասնավոր հատվածից:

Ենթադրենք, ընկերությունը 5-ամյա ներդրումային ծրագիր է մշակում, ծրագրի շահութաբերությունը հաշվարկում է ելնելով այն հանգամանքից, որ ծրագրի ֆինանսավորման համար վարկ է ներգրավելու 500 մլն դրամ, ծախսեր է կատարելու տոկոսների գծով և վերջում իրացնելով այդ ակտիվը, մարելու է 500 մլն դրամ վարկը: Սակայն 5 տարի հետո, ինչ-որ հանգամանքով պայմանավորված, չի կարողանում մարել վարկը և վերաֆինանսավորում է վարկը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաֆինանսավորված վարկով նոր արժեք չի ստեղծվում, այլ միայն հետաձգվում է պարտավորությունը, արդյոք 5 տարին լրանալուց հետո վճարվող տոկոսները պե՞տք է ներառվեն ծրագրի շահութաբերության հաշվարկում և արդյոք ներդրողը կնախաձեռնե՞ր այդ ծրագիրը, եթե իմանար, որ իրականում շահութաբերությունը ավելի ցածր է լինում:

Կառավարությունը շահույթի նպատակ չի հետապնդում: Բայց արդյոք կառավարությունը հասե՞լ է այն նպատակներին, որոնք սահմանել էր, երբ 2013թ.-ին 700 մլն դոլար պարտք էր ներգրավում: Նույնիսկ եթե ենթադրենք, որ կառավարությունը հասել է իր նպատակներին, արդյոք այդ նպատակն արդարացվա՞ծ էր, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդյունքում ՀՀ կառավարությունը ստիպված է լինելու տոկոսներ վճարել ոչ միայն 2013-2020թթ.-ի ընթացքում (ինչպես հավանաբար ենթադրվում էր թողարկման պահին), այլ նաև այդ ժամանակաշրջանից հետո:

Հիմա բարձրացնե՞լ, թե՞ չբարձրացնել շեմը:

Կարդացեք նաև՝

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը 

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 2 

Պետական պարտքի կառավարումՀայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 3

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 4  

Ինչքա՞ն են վճարում քաղաքացիները Հայաստանի պետական պարտքը սպասարկելու համար. Մաս 5