Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը. Մաս 2

Լուրեր

04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
Բոլորը

Պարտք ՀՆԱ հարաբերակցությունը աշխարհի մի քանի երկրներում

Եվրամիության անդամ երկրներում պետական պարտքի մեծությունը սահմանափակված է ՀՆԱ 60%-ով: Սակայն որոշ երկրներ ժամանակ առ ժամանակ, իսկ որոշ երկրներ մշտապես այդ շեմը գերազանցող պետական պարտք են ունեցել: Վերջին տարիներին Հունաստանը և Պորտուգալիան պետական պարտքի հետ կապված շատ լուրջ, իսկ Իտալիան որոշ խնդիրներ են ունեցել (տես պատկեր 1): Բելգիան, որտեղ մոտավորապես 2 տարի չէին կարողանում կառավարություն կազմել, պետական պարտքի հետ կապված խնդիր ընդհանրապես չի ունեցել, չնայած 1995-2017թթ.-ին պետական պարտքը մշտապես գերազանցել է ՀՆԱ 85 տոկոսը, իսկ ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում գերազանցել է 100 տոկոսը:

Պատկեր 1. Մի քանի երկրների համախառն պետական պարտքը 1995-2017թթ. (ՀՆԱ տոկոս)

ԵՄ անդամ 3 խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների՝ Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի պետական պարտքը վերջին տարիներին աճել է, սակայն նրանցից ոչ մեկը պետական պարտքի հետ կապված խնդիրների չի առերեսվել (պատկեր 2): 2004-2007թթ.-ին Իռլանդիայի պարտքի մեծությունը ՀՆԱ 30%-ից փոքր էր: Տնտեսությունում կառուցվածքային խնդիրների պատճառով ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում Իռլանդիայի կառավարությունը ստիպված էր ավելացնել պետական պարտքը  և 2012-2013թթ.-ին այն հասավ ՀՆԱ 120 տոկոսի, ինչից հետո աստիճանաբար նվազում է:

Պատկեր 2. Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իռլանդիայի պետական պարտքը 1995-2017թթ. (ՀՆԱ տոկոս)

Սկանդինավյան երկրներում, որոնք մշտապես բարեկեցիկ երկրների համբավ են ունեցել, պետական պարտքը մշտապես ավելի փոքր է եղել: Ֆինլանդիայում այն հիմնականում եղել է ՀՆԱ 60%-ից պակաս, և աճել է միայն 2014թ.-ից հետո (պատկեր 3): 2002թ.-ից հետո Շվեդիայի և Դանիայի պետական պարտքը չի գերազանցել ՀՆԱ 50%-ը, իսկ 2016-2017թթ.-ին Դանիայի պետական պարտքը նվազել է մինչև նախ ՀՆԱ 38%-ը, ապա 36%-ը:

Պատկեր 3. Ֆինլանդիայի, Շվեդիայի և Դանիայի պետական պարտքը 1995-2017թթ. (ՀՆԱ տոկոս)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի և ԱՄՆ պետական պարտքն աճել է տարբեր մակարդակից (պատկեր 4): Եթե 1963-65թթ.-ին Ճապոնիայի պետական պարտքը չէր գերազանցում ՀՆԱ 4-5%-ը, ապա ԱՄՆ պետական պարտքն այդ տարիներին արդեն գերազանցում էր ՀՆԱ 50%-ը: Հետագա տարիներին ԱՄՆ պետական պարտքը փոփոխական վարքագիծ ուներ՝ նվազում էր XX դարի 60-ականներին, 70-ականներին, ու 90-ականների երկրորդ կեսին և աճում մնացած ժամանակահատվածներում: Ճապոնիայի պետական պարտքն այդ ամբողջ ժամանակաշրջանում գրեթե անշեղորեն աճել է և վերջին տարիներին մոտեցել է ՀՆԱ 250%-ին:  Չնայած դրան, որևէ մեկը լրջորեն կասկածի տակ չի դնում Ճապոնիայի կառավարության վճարունակությունը:

Պատկեր 4. Ճապոնիայի և ԱՄՆ պետական պարտքը 1957-2015թթ. (ՀՆԱ տոկոս)

Հայաստանի պետական պարտքը համեմատաբար մեծ էր նախորդ դարի 90-ականների վերջին և 1999-2000թթ.-ին գտնվում էր ՀՆԱ 49 տոկոս մակարդակում: Արդեն այդ մակարդակում Հայաստանը պարտքի սպասարկման հետ կապված խնդիրների էր առերեսվում և գույք պարտքի դիմաց գործարքի օգնությամբ թեթևացրեց պետական բյուջեի վրա ընկնող բեռը:

Պատկեր 5. Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 1995-2018թթ. (ՀՆԱ տոկոս)

 

Վերը ներկայացվածը վկայում է, որ պարտքի մեծության  վերաբերյալ տեղեկատվությունը, որը սովորաբար ներկայացնում է պարտքը որպես ՀՆԱ-ի տոկոս, կարևոր է, բայց բավարար չի պարտքի ծանրության վերաբերյալ պատկերացում կազմելու համար: Երկրի ապագայի հետ կապված ռազմավարական ցանկացած որոշում կայացնելիս անհրաժեշտ է հավաստիանալ, որ օգտագործվում ենք արժանահավատ և կարևոր տվյալներ և այս դեպքում «վստահեցնում եմ ձեզ», «հավաստիացնում եմ ձեզ», «հավատացնում եմ ձեզ» տիպի արտահայտություններով համոզելու փորձերն ամենևին տեղին չեն: Կարևոր է նաև պարտքի բեռի գնահատման ժամանակ օգտագործվող տեղեկատվության որակը:

Շարունակելի

Արտակ Քյուրումյան

Կարդացեք նաև՝

Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը