Եթե ուզում ենք ճանապարհները բարելավել, ստիպված ենք լինելու նոր արտաքին պարտք ներգրավել. Վարազդատ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

 

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ

– Պարո՛ն Կարապետյան, Ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել եք, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին առաջարկելու եք շաբաթը գոնե մեկ անգամ դուրս գալ Ազգային ժողովի շենքից, նստել համայնքապետարաններում, ծանոթանալ համայնքների խնդիրներին, լաց լինել նրանց հետ, հետ գալ և մտածել, որ նորից գնալու են՝ այդ խնդիրներին ծանոթանալու: Ձեր այդ առաջարկն ընդունվե՞ց:

– Առաջարկությունն ընդունվել է, և մենք հիմա կազմել ենք ժամանակացույց, և ով երբ հասցնում, գնում է: Մենք, օրինակ, երեք օր առաջ գնացել էինք Թալին, Մաստարա, Ակունք և Արագածավան համայնքներ Մաթևոս Ասատրյանի ու Սոֆյա Հովսեփյանի հետ: Վաղը Սևանում ենք հանդիպումներ ունենալու:

– Շա՞տ էին լացելու խնդիրներն այդ համայնքներում:

– Իրականում մարդիկ խոսում են շատ տարբեր խնդիրներից: Մենք այս անգամ համայնքային հանդիպումներ էինք ունենում, որտեղ ընդհանուր խնդիրներ ենք քննարկել։ Վաղը Սևանում անհատական հանդիպումներ են, և կան թեմաներ, հարցեր, որոնց ծանրությունը դժվարանում ես տանել, բայց դա էլ մեր աշխատանքն է: Այսինքն՝ մենք ոչ միայն ունենք հարցեր, որոնք վերաբերում են ընդհանուր համակարգային խնդիրներին, այլև կոնկրետ անձին, անձի առողջությանը, ընտանիքին վերաբերող հարցեր, որտեղ իրականում կարեկից պետք է լինել այդ մարդուն:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ գնացել էր Ռանչպար գյուղ, հուզված վերադարձել, չէր կարողացել խոսք ասել և բանաստեղծություն էր գրել: Նման հուզմունքի արժանի խնդիրներ մեր գյուղերում շա՞տ կան:

– Մեր բոլոր գյուղերում կան հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում: Մեր վերջին հանդիպման ժամանակ բոլոր չորս համայնքներում առաջին տեղում էր ոռոգման ջրի հարցը, որովհետև այգեգործությամբ, հողագործությամբ զբաղվող գյուղացիներ են, և նրանց առաջին խնդիրը ոռոգման ջուրն է: Սա ամենահրատապ լուծում պահանջող հարցն է: Հիմա ջրային տնտեսության պետական կոմիտեն կմիավորվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Ես վստահ եմ, որ մենք այստեղ երկու խնդիր հրատապ պետք է լուծենք, և առաջինը կոռուպցիան պետք է բացառվի այս համակարգից:

– Մե՞ծ է կոռուպցիան և ի՞նչ դրսևորումներ ունի:

– Դա շատ մեծ համակարգ է կոռումպացված: Մենք այդ համակարգում ջրի մոտ 70 տոկոսի կորուստ ունենք: Այսինքն՝ Սևանից կամ ջրամբարներից բաց թողնված ջրի 30 տոկոսն է հասնում գյուղացուն:

– Ո՞ւր է կորում:

– Ջրօգտագործողների միությունների մեկնաբանությունն այն է, որ խողովաշարերը հին են և ջուրն ուղղակի հոսում է դուրս: Իհարկե՝ մենք վստահ ենք, որ այստեղ նաև կոռուպցիոն սխեմաներ կան՝ ջուրը վաճառվում է առանց պայմանագրերի: Հիմա մենք կաշխատենք, որ այս տարի արդեն կոռուպցիան բացառվի, մենք գործ ունենանք միայն ջրի բնական կորստի հետ: Բացի այդ՝ Տարածքային կառավարման նախարարությունը համայնքներին առաջարկում է սուբվենցիոն ծրագրերի միջոցով բարելավել ոռոգման ներքին ցանցերը: Այսինքն՝ համայնքին ասում ենք, եթե սա քեզ համար առաջնային խնդիր է, դու կարող ես գումարի 30 տոկոսը ներդնել, 70 տոկոսը կտա Կառավարությունը, և ձեր ոռոգման ցանցի մի հատված կվերանորոգվի, մյուս տարի՝ մեկ այլ հատված:

– Պարո՛ն Կարապետյան, Պետական վերահսկողության ծառայությունը հայտնաբերել էր ապօրինի ջրօգտագործում Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքներում: Կարո՞ղ եք այլ անուններ նշել, ուրիշ որտե՞ղ կարող է կորել ջուրը:

– Մենք ջրի կորստի երկու աղբյուր ունենք: Տեղեր կան, որտեղ մեր ջրատարները հողից են, և սա ջրի բնական կորստի է բերում։ Նաև խողովակաշարերն են հին, բետոնից խողովակները շատ հաճախ կոտրված են լինում: Բայց նաև կան հողօգտագործողներ, ովքեր ժամանակին պայմանավորվել են ջրօգտագործողների միությունների ղեկավարների հետ, և ջուրը նրանց ուղղակի վաճառվել կամ տրվել է՝ առանց գումար գանձելու:

– Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԵՄ-ի հետ ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրեր պետք է իրականացվեն: Խոսք էր գնում ջրամբարների կառուցման, ճանապարհների վերանորոգման և այլ ծրագրերի մասին։ Որպես ֆինանսավորման աղբյուր՝ դիտարկեց նաև վարկեր վերցնելու տարբերակը։ Քննարկումների ընթացքում ի՞նչ եզրահանգման եք եկել, վարկեր վերցնելու համար մեծացվելո՞ւ է պարտքի շեմը:

– Երկու տարբերակ կա՝ Կառավարությունը գնա նոր արտաքին պարտք ձևավորելու ճանապարհով և այդպիսով մասնակցի ջրամբարների կառուցմանը։ Կա նաև երկրորդ լուծումը՝ առանց պետական պարտքն ավելացնելու և մասնավոր միջոցներ ներգրավելու ճանապարհով: Ներդրողները չեն լինի ջրամբարների սեփականատերը, բայց կլինեն, ասենք, ջրամբարների և հարակից հողերի 15 տարվա կառավարիչը:

– Իսկ մյուս բոլոր դեպքերում պետք է վարկային միջոցնե՞ր ներգրավվեն։

– Այո՛: Եթե մենք ուզում ենք մեր ճանապարհների վիճակը կտրուկ բարելավել, Հյուսիս-Հարավ մայրուղին ավարտին հասցնել, ստիպված ենք լինելու նոր արտաքին պարտք ներգրավել։ Սա ենթադրում է Պետական պարտքի մասին օրենքի փոփոխություն, որի շուրջ քննարկումները, ինչպես վարչապետն է ասել, սկսել ենք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան