Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվելու։ Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա պարզաբանեց, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության.

«Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված լինելու և կրոնական կազմակերպությունների հավասարության վերաբերյալ դրույթ: Եկեղեցին՝ բոլորս գիտենք, որ կրոնական կազմակերպություն է: Եկեղեցու մասին չհիշատակելը Սահմանադրության մեջ, և հետո եկեղեցուն այլ կրոնական կազմակերպությունների համեմատ արտոնություններ տալը կբերեր հակասահմանադրական խնդրի՝ խտրականության դրույթի խախտման։ Եկեղեցու հիշատակումը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն, այո, իր դերակատարումը մեր կյանքում, և բացառիկ առաքելությունը՝ որպես այդպիսին․․․ օգտագործվում է այդ եզրույթը, ընդունում է պետությունը»։

Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագծով առաջարկվում է նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը, Գալյանը հաստատեց. «Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։

Միևնույն ժամանակ, խոսելով հոգևորականների քաղաքական ակտիվության մասին՝ նախարարը հիշեցրեց, որ կրոնական կազմակերպությունների համար կան հստակ սահմանափակումներ.
«Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու արգելք կա կրոնական կազմակերպությունների համար… որ եկեղեցականները պետք է զբաղվեն իրենց գործով, և ոչ, օրինակ, քաղաքականությամբ»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնելիս հայկական ազգային արժեքների շարքում հիշատակել էր Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները։

2025 թվականի հունիսին Ալեն Սիմոնյանը, որն այդ ժամանակ դեռ պաշտոնավարում էր որպես  ԱԺ նախագահ, չէր բացառել, որ նոր Սահմանադրությամբ կվերանայվի Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը։ Գործող Սահմանադրության 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

2026 թվականի մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծում հստակ հիշատակվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ չպարզաբանելով, սակայն, թե արդյոք պահպանվելու է նրա բացառիկ առաքելության մասին գործող սահմանադրական ձևակերպումը։ Ավելի ուշ՝ 2026 թվականի սեպտեմբերին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նույնպես հաստատել էր, որ Սահմանադրության մշակվող նախագծում եկեղեցուն վերաբերող դրույթը պահպանված է, սակայն չէր հստակեցրել՝ արդյոք անփոփոխ է մնացել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին ձևակերպումը։

Իսկ բոլորովին վերջերս Factor TV-ին տված հարցազրույցում  Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանն անդրադարձել էր Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների հարցին։

«Եվ, գուցե, վերջին բանը, որ կասեի, մի հարց է, որը շատ զգայուն եմ ընկալում․ դա Հայաստանի ներսում Հայ եկեղեցու նկատմամբ ճնշումն է։ Ես խոսել եմ Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ և փորձել եմ նրանց խնդրել կարգավորել հարաբերությունները՝ առկա բոլոր խնդիրներով հանդերձ, որոնցից մի քանիսը ես հասկանում եմ»։

Ռոբերտ Անանյան