Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
Բոլորը

Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, երբ բնական ժայռային գոյացությունից ժայռաբեկորներ են պոկվել և ընկել։ Նևշեհիրի նահանգապետ Հուսեյին Քյոքը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքից հետո։

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, ժանդարմերիայի, աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման AFAD գործակալության ու բուժաշխատողների խմբերը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Այսօր՝ ժամը 15:15-ի դրությամբ, առատ տեղումների հետևանքով սողանք է տեղի ունեցել։ Նևշեհիր նահանգի Գյորեմե քաղաքում սողանքի հետևանքով ժայռաբեկորներ են թափվել։ Ցավոք, այս պահի դրությամբ հայտնաբերել ենք երկու մարդու մարմին, իսկ մեկ վիրավորի տեղափոխել ենք հիվանդանոց։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պետական կառույցներն իրենց բոլոր հնարավորություններով շարունակում են աշխատանքները»,- դեպքի վայրում լրագրողներին ասել է Քյոքը։

Հորդառատ անձրևների հետևանքով  ժայռային գոյացությունից պոկված քարերն ընկել են մի տարածք, որտեղ մարդիկ են եղել։ Փրկարարները պարզել են, որ երկու մարդ մահացել է՝ քարերի տակ մնալու հետևանքով։

Վիրավորին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը։ Տարածքում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակների կառավարման շտաբ։

Այս շաբաթ Նևշեհիր նահանգում պարբերաբար անձրևներ և ուժեղ քամիներ են դիտվել։ Եղանակային պայմանների պատճառով չորեքշաբթի և հինգշաբթի օրերին չեղարկվել են Կապադովկիայի օդապարիկներով զբոսանքները, որոնք տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային գրավչություններից են։Օդապարիկներով թռիչքները, որոնք տարվա ընթացքում կարող են իրականացվել մոտ 220 օր, թույլատրվում են միայն այն դեպքում, երբ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Նևշեհիրի գրասենյակը եղանակային պայմանների գնահատման հիման վրա հաստատում է դրանց անցկացումը։

Սոցցանցերում դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի