Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

Թուրքիան հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու մասին պնդումները՝ դրանք անվանելով «լիովին անհիմն»։ Երկրի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանն առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը  հերքման հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, պնդել է, թե Թուրքիան, Կատարը և արաբական երկրները ֆինանսավորել են Իսրայելի ընտրություններում արաբ ընտրողների մասնակցությունն ավելացնելու նախաձեռնությունները։

«Միջազգային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող այն պնդումները, թե «Թուրքիան միջամտել է Իսրայելի ընտրություններին», լիովին անհիմն են։ Այս մեղադրանքները հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով իրականացվող կանխամտածված և բացահայտ ապատեղեկատվական արշավի մաս են։ Մենք հանրությանը կոչ ենք անում չհավատալ մոլորեցնելու նպատակով տարածվող այս կեղծ տեղեկություններին և մեղադրանքներին»,- ասվում է թուրքական կողմի հայտարարության մեջ։

Կատարը ևս հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու կամ դրանց արդյունքների վրա ազդելու նպատակով գործողություններ ֆինանսավորելու մեղադրանքները։ Դոհան հայտարարել է, թե այդ պնդումները տարածվում են իսրայելցի որոշ քաղաքական գործիչների և նրանց հետ կապված լրատվամիջոցների կողմից։

Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ Ալ Անսարին X սոցիալական ցանցում հայտարարության մեջ նշել է, որ այդ մեղադրանքները չեն խանգարի Դոհային շարունակել միջնորդական ջանքերը, ինչպես նաև դիվանագիտական և մարդասիրական գործունեությունը։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի իշխող «Լիքուդ» կուսակցության ներկայացուցիչները ենթադրում են, որ Կատարը և Թուրքիան կարող էին ֆինանսավորել արաբ ընտրողների մոբիլիզացմամբ զբաղվող կազմակերպություններին։ 12-րդ հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ամիտ Սեգալը հայտնել է արաբական աղբյուրներից խոշոր գումարներ փոխանցելու վերաբերյալ կասկածների մասին։ Ավելի վաղ 14-րդ ալիքը գրել էր մի քանի միլիոն շեկելի մասին, որոնք, ենթադրաբար, ուղղվել էին ընտրողներին կաշառելու նպատակով։

Այս պնդումների վերաբերյալ առայժմ հրապարակային ապացույցներ չկան։ Կասկածներն առաջացել են արաբ ընտրողների մասնակցության կտրուկ աճի ֆոնին։ Հաղորդվում է, որ Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար, Գերագույն դատարանի դատավոր Նոամ Սոլբերգը դիմել է Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) ղեկավար Դավիդ Զինիին՝ պահանջելով հետաքննել հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններին հնարավոր օտարերկրյա միջամտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի