Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի խորհրդարանական ընտրությունների առաջին երեք ժամերի ընթացքում ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել։ Այս մասին հայտնել է Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է DW-ն։

Հանձնաժողովի տվյալներով՝ մինչև առավոտվա կեսը ընտրություններին մասնակցել էր ընտրողների 16,68%-ը։ Սա 1981 թվականից ի վեր քվեարկության այս փուլում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ 2022 թվականի ընտրությունների նույն ժամին մասնակցությունը կազմել էր 15,9%։

«Մինչև առավոտյան ժամը 10-ը քվեարկել էր ավելի քան 1,2 միլիոն իսրայելցի»,- հայտնել է հանձնաժողովի ղեկավարի պաշտոնակատար Դին Լիվնեն։

1990-ականներին Իսրայելի խորհրդարանական ընտրություններին ընդհանուր մասնակցությունը մոտեցել էր 80%-ի, սակայն 2000 թվականից ի վեր այն չի գերազանցել 72,3%-ը։ 2022 թվականի վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել էր 70,6%։

Ակնկալվում է, որ արաբական ծագումով իսրայելցիների մասնակցությունը հատկապես կարևոր կլինի, քանի որ արաբական կուսակցությունները կարող են վճռորոշ դեր խաղալ կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցություններում։

«Մեր քվեն կփոխի իշխանությունը»,- քվեարկելուց հետո հայտարարել է իսլամիստական «Ռաամ» կուսակցության ղեկավար Մանսուր Աբբասը՝ հավելելով, որ հույս ունի՝ արաբական համայնքներում ընտրողների մասնակցությունը կգերազանցի 70%-ը։

Իսրայելի արաբները կազմում են ընտրողների ընդհանուր թվի շուրջ 18%-ը։ Նախընտրական հարցումները վկայում էին, որ նրանց մասնակցությունը կարող է զգալիորեն աճել։

New Arab պարբերականի ներկայացրած Midgam հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ արաբական համայնքում ընտրողների մասնակցությունը կարող է հասնել 62-63%-ի՝ նախորդ ընտրությունների շուրջ 53%-ի համեմատ։

Արաբական Միացյալ Էմիրություններում գործող The National պարբերականն էլ, հղում անելով իր աղբյուրներին, կանխատեսել է արաբ ընտրողների «աննախադեպ բարձր» մասնակցություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի