Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայում առաջին անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին` նվաճելով Հայաստանի առաջին մեդալը։

Առաջին մրցափուլն անցավ դիտարժան պայքարում ու ավարտվեց 7:4 հաշվով։ Գոտեմարտի մեկնարկում ադրբեջանցի ըմբիշը 4 միավորանոց հնարք կատարեց, սակայն Ասլանյանն արագորեն շտկեց իրավիճակը` հավաքելով 7 միավոր։ Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը գրագետ պաշտպանվեց, վաստակեց ևս մեկ միավոր ու հասավ վստահ հաղթանակի։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու քառակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը եզրափակիչի ճանապարհին չորս հաղթանակ էր տարել ժամանակից շուտ` պայքարից դուրս թողնելով մոլդովացի Կորնելիու Ռուսուին (10:0), ղրղզ Աֆթանդիլ Տալաիբեկ Ուուլուին (8:0), ուզբեկ Օզոդբեկ Խալիմբոևին (9:0) և Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոնդ Նազարյանին (12:4):

Հոկտեմբերի 27-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ), որոնք երեքական հաղթանակ տանելուց հետո պարտվել էին կիսաեզրափակիչում: Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանի մրցակիցը կլինի օլիմպիական չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, կուբացի Լուիս Օրտա Սանչեսը, իսկ Գևորգ Թադևոսյանը կմրցի ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովի հետ։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի:

Դավիթ Եղիազարյան