«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը

Լուրեր

12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին։ Ընդդիմադիրները հարցեր են բարձրացրել գովազդային ծառայությունների, բրենդային ապրանքների բարձր գների և առանց մրցույթի իրականացված գնումների վերաբերյալ։ Նախարարությունը հակադարձել է՝ կազմակերպիչ ընկերությունների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից, իսկ գնումները կատարվում են միջազգային կառույցի սահմանած չափորոշիչներով։ Գերատեսչությունը պնդում է, որ առանց ընտրության գործընթացի կազմակերպություններ ընտրելու վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը՝ ստորև․

«Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքները, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։

Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով և պահանջներով։

COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց դրանցից շեղվելու։

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով։

Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային միջավայր և ընտրության թափանցիկություն։

2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։

Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ անցկացրել ցանկում ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց գնահատումն ու ընտրությունը։

Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել։

Հետևաբար, առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր COP17-ի անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները քննադատել են համաժողովի կազմակերպման համար նախատեսված ծախսերն ու գնումների գործընթացը։

Պատգամավոր Լիանա Մանուկյանը կասկածի տակ է դրել համաժողովի համար նախատեսված բրենդային նվերների գները։ Նրա ներկայացրած տվյալներով՝ պետությունը ձեռք է բերել 16 500 թերմոս՝ հատը 7800 դրամով, 19 700 բեյջի կապիչ՝ հատը 1248 դրամով, և 16 500 էկոպայուսակ՝ հատը 3432 դրամով։ Մանուկյանը պնդել է, որ շուկայում համանման ապրանքները հնարավոր էր ձեռք բերել զգալիորեն ավելի ցածր գներով։

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատել է նաև «Մերիդիան» էքսպոկենտրոնում ժամանակավոր շինության կառուցման համար նախատեսված բազմամիլիոնանոց ծախսերը։

Ի պատասխան քննադատությունների՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ թեև Հայաստանը ֆինանսավորում և հյուրընկալում է համաժողովը, դրա կազմակերպման համար գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով։