«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ ընթացող դատական գործընթացների, Եվրոպայի խորհրդի պառլամենտական վեհաժողովի մտահոգությունների և հակակոռուպցիոն պայքարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Radio France International-ին։

Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմության առանցքային դեմքերը, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են դատական գործընթացներում, իսկ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել թիրախային հետապնդումների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ քաղաքական պայքարն ու լարվածությունը ժողովրդավարական երկրների բնականոն վկայությունն են։ Ըստ վարչապետի՝ ժողովրդավարական երկրներում միշտ առկա է լարված քաղաքական պայքար և բանավեճ։

Անդրադառնալով ընդդիմության կողմից քաղաքական հետապնդման մասին հայտարարություններին՝ Փաշինյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ կա նաև Ֆրանսիայում, և հարցադրում արեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Ֆրանսիայի կառավարությունը նույնպես նրան ենթարկում է քաղաքական հետապնդման։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործերից՝ Փաշինյանը հիշեցրեց 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ընթացող դատական գործընթացը: Նա ընդգծեց, որ վերջերս ստացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որտեղ արձանագրվում է, որ սպանությունների պատասխանատուները եղել են այդ ժամանակաշրջանում գործած պետական մարմինները։

Փաշինյանը նաև հարց բարձրացրեց Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ՝ նշելով, որ «ամբողջ կյանքում պաշտոնյա եղած և 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կուտակել է առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի սեփականություն»․ «Ես գրեթե 8 տարի է ՀՀ վարչապետ եմ, ինչո՞ւ միլիոնատեր չեմ»։

Նա ընդգծեց, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ քաղաքացիների համոզմունքն է եղել, որ «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին երկիրը թալանվել է», և այդ միջոցները պետք է վերադարձվեն պետությանը։

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանում արդեն գործում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որի միջոցով բազմաթիվ ապօրինի օտարված գույքեր վերադարձվում են պետությանն ու ժողովրդին։

Միևնույն ժամանակ, վարչապետը բարձրացրեց նաև դատական գործերի ձգձգման խնդիրը՝ նշելով, որ ապօրինի ֆինանսական միջոցներ ունեցող անձինք օգտագործում են նախկին կապերը: Ըստ նրա՝ կան դատավորներ, որոնք ընտանեկան կապեր ունեն նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչն էլ հանդիսանում է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության պատճառներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան