Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրմանը և երթևեկության ուշացումների հիմնախնդրին։ Արձագանքելով «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» ներկայացրած տվյալներին՝ Ավինյանը նշեց, որ միասնական տոմսային համակարգը գործում է ամբողջությամբ, իսկ վճարումներն ու վավերացումները մոտեցել են որոշակի ստանդարտի։

«Բայց մենք, այս փուլային ռեֆորմներով գնալով, ունենք մի կարևոր հարց, որը դեռևս օդում առկա է, այն է՝ ինչո՞ւ ենք մենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ խոսենք մեր երթևեկության խնդիրներից, հատկապես, որ ունենք փաստեր և տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրը և սկսել լուծումներ տալ»,- ընդգծեց քաղաքապետը։

«Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝

  • 2025 թվականի սեպտեմբերին գրանցվել էր 12 մլն 156 հազար 535 վավերացում,
  • 2026 թվականի սեպտեմբերին վավերացումների թիվը հասել է 15 մլն 745 հազար 538-ի։

«Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանի հաշվարկներով՝ աճը կազմել է 3 մլն 589 հազար 3 կամ 29.5%։ Ֆինանսական առումով հավելյալ հավաքագրվել է ավելի քան 453.4 մլն դրամ։

Իսկ նախորդ շաբաթվա ընթացքում տրանսպորտից օգտվել է 3 մլն 826 հազար 890 քաղաքացի, որից 2.88 միլիոնը՝ ավտոբուսներից, 706 հազարը՝ մետրոպոլիտենից, իսկ 237 հազարը՝ տրոլեյբուսներից։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց 10 երթուղիների օրինակով կատարված ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես են խցանումներն ազդում երթևեկության տևողության վրա։

«Առավոտյան ժամը 06:30-ին, երբ փողոցները ծանրաբեռնված չեն, երթուղու միջին տևողությունը կազմում է 87 րոպե։ Առավոտյան պիկ ժամերին այն հասնում է 114 րոպեի, ցերեկը՝ 108 րոպեի։ Իսկ երեկոյան պիկ ժամերին (18:00–19:00) ավտոբուսի երթը տևում է մինչև 133 րոպե (շուրջ 46 րոպեով ավելի)»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա շեշտեց, որ քանի դեռ հանրային տրանսպորտը չունի առանձնացված գծեր և շարժվում է ընդհանուր հոսքով, ավտոբուսների քանակի ավելացումը միայն մեծացնելու է խցանումների ծավալը։

Գրիգորյանի խոսքով՝ ավարտական փուլում է գտնվում 171 նոր ավտոբուսների ձեռքբերման տեխնիկական բնութագիրը, և շուտով կհայտարարվի մրցույթ, սակայն սպասման ժամանակը կրճատելու գլխավոր նախապայմանը մնում է երթևեկության կարգավորումն ու հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերի ապահովումը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան