IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։ Սա երկու հաստատությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է։ Այգու հիմնադրման գաղափարակիցն ու իրագործողը «Armenian Tree Project» հիմնադրամն է։ Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ։

Նախքան հուշագրի ստորագրումը՝ հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին Մատենադարանում։ Համագործակցության մեկնարկը նշանավորվեց խորհրդանշական արարողությամբ․ Մատենադարանի Պատվո կամարին, որտեղ զետեղված են հաստատության բարերարների անունները, ավելացվեց նաև IDBank-ի անունը։ Բանկին՝ ի դեմս վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի, հանձնվեց նաև «Բարերար Մատենադարանի» մեդալը։

Ընդգծելով համագործակցության կարևորությունը՝ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց․ «Ինչպես գիտեք, Բանկն այս տարի նշում է իր գործունեության 35 տարին, և մենք հոբելյանի միջոցառումների շրջանակում մի քանի խոշոր ծրագիր ենք իրականացնում։ Մատենադարանի հետ համագործակցությունը այս առումով խիստ արժեքավոր ու կարևոր է մեզ համար։ IDBank-ի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը մշտապես եղել է սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։ Ավելի անվտանգ, կանաչ ու մաքուր ապագա կերտելու ճանապարհին չափազանց կարևոր է միավորել բիզնեսի, մշակույթի, բնապահպանական ոլորտի և հանրային հատվածի ջանքերը։ Միայն համատեղ ռեսուրսներով ու նվիրումով է հնարավոր ստեղծել ավելի լավ միջավայր՝ մեր և մեր ապագա սերունդների համար»։

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը նշեց․ «Նախագիծը կյանքի կոչելու գործնական քայլերը մենք սկսում ենք IDBank-ի աջակցությամբ։ Սա առաջին խոշոր հատկացումն է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներում, և ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Բանկի ղեկավարությանը։ Նախատեսում ենք այգում ունենալ առանձնահատուկ գոտիներ, հատկապես մի անկյուն, որտեղ կաճեցվեն հենց հայկական ձեռագրերում հիշատակված բույսերը։ Այսպիսով՝ այգին կունենա նաև ընդգծված կրթական նշանակություն, և համոզված եմ, որ ապագայում մեր կրթամշակութային ծրագրերի մի մասը կանցկացվի հենց այստեղ»։

Կանաչ ու կայուն Հայաստան ունենալը IDBank-ի ռազմավարության անկյունաքարերից է, ինչի վկայությունն են Բանկի իրականացրած բնապահպանական ծրագրերը, այդ թվում՝ Մոսկովյան պուրակի բարեկարգումն ու «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Հիմնադրման 35-ամյակի շրջանակում Մատենադարանում հիմնվող կենսաբազմազանության այգին IDBank-ի հերթական կանաչ նախագիծն է։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ