COP17-ը Հայաստանի կազմակերպած միջոցառումը չէ, ՀՀ-ն միայն հյուրընկալում է այն․ Աբիսողոմոնյան

Լուրեր

05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձավ COP17 համաժողովի կազմակերպման, «Մերիդիան» էքսպո կենտրոնում իրականացվող աշխատանքների և գնումների գործընթացի շուրջ հնչած քննադատություններին։

Անդրադառնալով «Մերիդիան» էքսպո կենտրոնի վերաբերյալ հնչած դիտարկումներին՝ Աբիսողոմոնյանն ընդգծեց, որ COP17-ը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջոցառում է, որը Հայաստանի Հանրապետությունը միայն հյուրընկալում է։

«Դա Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող միջոցառում չէ․ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալում է Միավորված ազգերի կազմակերպության միջոցառում, և ամբողջ կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի կողմից նշանակված ներկայացուցչի սահմանած պահանջների հիման վրա»,- պարզաբանեց փոխնախարարը։

Աբիսողոմոնյանը նշեց, որ պատգամավորների կողմից մատնանշված գնումների գործընթացները տվյալ համաձայնագրի կարգավորման առարկա չեն։ Փաստաթղթով կարգավորվում են Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները։

Ըստ նրա՝ համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվելու են բացառապես քարտուղարության իրականացրած աշխատանքներին, այդ թվում՝
քարտուղարության գործուղումներին, թարգմանչական աշխատանքներին, միջոցառման վայրի զննմանն ու անվտանգության ապահովմանը։

Փոխնախարարն ընդգծեց, որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան ունի 196 կողմ (այդ թվում՝ Եվրոպական միությունը, Թուրքիան և Ադրբեջանը)։ Նրա խոսքով՝ COP17-ն այսօր դուրս է սոսկ բնապահպանական գործընթացների շրջանակից և առնչվում է առօրյա կյանքի բոլոր ոլորտներին․ «COP17-ը գլոբալ գործընթացները Հայաստանի Հանրապետության կողմից առաջնորդելու մասին է․․․ Եվ համոզված եմ, որ համաժողովի ավարտից հետո կլսենք նաև մեր միջազգային գործընկերների գնահատականները COP17-ի արդյունքների վերաբերյալ»։

Եվգենյա Համբարձումյան